Ինչ է տեղի ունեցել․ Եվրոպական խորհրդարանը 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Հայաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումների (ATMs) կիրառումը։ Նախաձեռնությունը ներկայացրել էր Եվրոպական հանձնաժողովը։
Ինչու է դա կարևոր․ Որոշումը նպատակ ունի պարզեցնել և մեծացնել հայկական արտադրանքի մուտքը Եվրամիության շուկա։ Այս առևտրային միջոցառումները կնպաստեն Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական գործակցության հետագա սերտացմանը։
Արձագանք․
Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը որոշումը գնահատել է որպես նշանակալի քայլ Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման ճանապարհին և վերահաստատել եվրոպական կառույցների աջակցությունը հայկական արտադրանքին (#MadeInArmenia)։


