Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, առողջապահության ապահովագրության շահառու չի կարող լինել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սա քաղաքական առումով շատ կարևոր հանձնառություն է եղել, մենք Հայաստանի Հանրապետության բյուջեով հոգ ենք տանում ծախսերը: Չի կարող այդպես լինել, որ անձը Հայաստանում չապրի, ու տարին մեկ անգամ գա Հայաստան, ստանա առողջապահության ապահովագրություն: Դրա մասով չի կարող բողոք լինել, քանի-որ մենք մեր հարկատուների գումարները պետք է որոշակի ձևով ծախսենք»,- նշել է Ավանեսյանը:

