Նոյեմբերի 11-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս են եղել Հյուսիսային պողոտայում, երբ նկատել են, որ նույն պողոտայի 18 հասցեում գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետի մուտքի մոտ մի քանի երիտասարդներ քաշքշում են միմյանց։ Այդ ժամանակ ոստիկաններին է մոտեցել ազգությամբ չինացի երիտասարդ, ով հասկանալի կերպով մատնացույց է արել մեկ այլ երիտասարդի և հայտնել, որ վերջինս բացահայտ կերպով հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 8 մլն դրամ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ չինացի քաղաքացին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 26-ամյա քաղաքացի Լոնգֆեյ Լին է, իսկ հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ.-ն։
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3920 դրամ, «Samsung» մոդելի բջջային հեռախոս, 1 հատ լիցքավորման սարք, 1 հատ ակնոց՝ պատյանով, 1 հատ հեռակառավարման վահանակ և 1 հատ ծալովի դանակ։
ABNews
Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել
Լուրեր | 2026/11/27 14:02

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/27 14:06
ԱՄՆ արևելքում փոթորիկները առանց էլեկտրականության են թողել մոտ 900,000 սպառողի
Ուժեղ քամին, տեղատարափ անձրևներն ու ձյունը լրջորեն խաթարել են Գոհաբանության օրվա տոնական ճանապարհորդություններն ու միջոցառումները ԱՄՆ-ում։ Նոյեմբերի 26-ին երկրի արևելյան հատվածում փոթորիկների հետևանքով առանց էլեկտրաէներգիայի է մնացել գրեթե 900,000 տնային տնտեսություն և ձեռնարկություն, իսկ Նյու Ջերսի և Նյու Յորք նահանգների իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն։Ինչու է դա կարևոր. Տարերայ...

Լուրեր | 2026/11/27 14:00
Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը
միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը՝ կիսելով առաջին հորիզոնականը Նոդիրբեկ Աբդուսատորովի, Էնդի Վուդվորդի և Գավեյն Ջոնսի հետ։Արոնյանի արդյունքները (2 տուրից հետո)՝1-ին տուր (նոյեմբերի 25). Սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել անգլիացի գրոսմայստեր Լյուկ Մաքշեյնի հետ (½–½)։2-րդ տուր (նոյեմբերի 26). Սև խաղաքարերով հաղթանակ է տարել բրիտանացի գրոսմայստեր Շրեյաս Ռոյալի նկատմամբ (0–1)։Այսօր՝ նոյեմբերի...

Լուրեր | 2026/11/27 13:57
Ամասիայի համայնքապետը 9.2 հա հողամաս է վարձակալությամբ տրամադրել ամուսնու ընկերությանը․ տարեկան վարձավճարը՝ 200 հազար դրամ. Hetq.am
Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի առաջարկությամբ ավագանին 9.2 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել է և այն 20 տարով՝ տարեկան ընդամենը 200 հազար դրամով, վարձակալության է հանձնել «Լիչի» ՍՊԸ-ին։ Ընկերության սեփականատերը համայնքապետի ամուսինն էր, իսկ տնօրենը՝ որդին։ Այսպիսով, համայնքապետը մասնակցել է իր ընտանիքին պատկանող բիզնեսի համար անհրաժեշտ որոշումների ընդունմանը։ Թեև ընկերության ս...

Լուրեր | 2026/11/27 13:55
Հայաստանի դատավորների միության հայտարարությունը ՀԿ-ի դիրքորոշում է․ Արդարադատության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարությունը «Փաստեր և իրականություն» խորագրով հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Հայաստանի դատավորների միության կողմից նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հրապարակված դիրքորոշմանը։ Նախարարությունն ընդգծել է, որ միությունը հասարակական կազմակերպություն է, և դրա հայտարարությունը չի հանդիսանում դատական իշխանության կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբո...

