ABNews

Երևանն ու Թեհրանը գործնական փուլ են փոխադրում փոստային և լոգիստիկ կապերի ընդլայնման համաձայնագիրը

Լուրեր | 2026/06/22 12:08

Երևանն ու Թեհրանը գործնական փուլ են փոխադրում փոստային և լոգիստիկ կապերի ընդլայնման համաձայնագիրը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Կողմերը քննարկել են փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման և առևտրատնտեսական կապերի դյուրացման վերաբերյալ հարցեր:

Այդ համատեքստում ընդգծվել է 2025 թվականին «Հայփոստ» ընկերության և ԻԻՀ ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը