Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ հասանելի են առցանց. ՇՄ նախարար
Լուրեր |
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի բնապահպանական օրակարգի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ ընդգծելով, որ Նիդերլանդների փորձն այս ոլորտում անգնահատելի է, և այդ գիտելիքի ներմուծումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում իրականացվող ծրագրերում։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղությունների։ Մասնավորապես՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ ջրի որակի վերահսկումից մինչև կլիմայական մարտահրավերների պայմաններում նորարարական լուծումների ներդրում և թափոնների տեսակավորման և վերամշակման հիմնախնդիրներ։ Այս համատեքստում նախարար Մաթևոսյանը ներկայացրել է արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը, որը շուտով ներդրվելու է Հայաստանում։ Քննարկվել է նաև բնապահպանական ծառայությունների թվայնացման գործընթացը։ Նախարարը տեղեկացրել է, որ բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ հասանելի են առցանց։
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են բնապահպանական քաղաքականությունը դարձնել ավելի ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան։
Հանդիպման ավարտին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովին՝ քննարկելով միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․