ԵՄ-ն Վաշինգտոնից պահանջել է հստակություն մաքսատուրքերի հարցում
Լուրեր |
ԵՄ-ն համաձայնել էր վերացնել ԱՄՆ բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը
Եվրոպական հանձնաժողովը Վաշինգտոնից պահանջել է «լիակատար հստակություն»՝ կապված այն քայլերի հետ, որոնք ԱՄՆ-ը մտադիր է ձեռնարկել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերը անօրինական ճանաչելուց հետո Դոնալդ Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր համաշխարհային ապրանքների նկատմամբ նոր՝ 10% մաքսատուրք սահմանելու մասին՝ հաջորդ օրը դրանք բարձրացնելով մինչև 15%։
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում «արդար, հավասարակշռված և փոխշահավետ» տրանսատլանտյան առևտրի և ներդրումների ապահովմանը։
2025 թվականի առևտրային համաձայնագրով ԱՄՆ մաքսատուրքի դրույքաչափը սահմանվել էր 15%՝ ԵՄ ապրանքների մեծ մասի համար՝ բացառությամբ այն ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում են ոլորտային մաքսատուրքեր, օրինակ՝ պողպատը։ Փաստաթուղթը նախատեսում էր նաև զրոյական մաքսատուրք որոշ ապրանքների համար, այդ թվում՝ ինքնաթիռների և դրանց պահեստամասերի։
ԵՄ-ն համաձայնել էր վերացնել ԱՄՆ բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը և հրաժարվել փոխադարձ բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներից։
«ԵՄ ապրանքները պետք է շարունակեն օգտվել առավել մրցակցային ռեժիմից՝ առանց նախկինում համաձայնեցված շեմը գերազանցող մաքսատուրքերի բարձրացման», — նշվում է հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովը նաև ընդգծել է, որ անկանխատեսելի մաքսատուրքերը խաթարում են վստահությունը համաշխարհային շուկաներում։
Հաղորդվում է, որ ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը փետրվարի 21-ին քննարկել է հարցը ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․