ABNews

ԵՄ կլիմայական նոր կանոնները եվրոպական ավիացիոն հսկաների ծախսերը կավելացնեն առնվազն 1,5 միլիարդ եվրոյով

Լուրեր | 2026/05/26 15:10

ԵՄ կլիմայական նոր կանոնները եվրոպական ավիացիոն հսկաների ծախսերը կավելացնեն առնվազն 1,5 միլիարդ եվրոյով

Եվրոպական միության կլիմայական նոր կանոնների պատճառով տարածաշրջանի առաջատար ավիաընկերություններից յուրաքանչյուրի լրացուցիչ ֆինանսական ծախսերը կաճեն առնվազն 1,5 միլիարդ եվրոյով։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով ոլորտի փորձագետների կանխատեսումներին։

Թերթի տվյալներով՝ Բրյուսելը ներկայումս դիտարկում է իր արտանետումների առևտրի համակարգը (ETS) համայնքի տարածքից մեկնող բոլոր չվերթների վրա տարածելու հնարավորությունը։ Քայլն իրականացվում է տարբեր ոլորտների ապաածխածնացմանն ուղղված Եվրոպայի ընդհանուր համակարգի վերանայման շրջանակներում։

Ազդեցությունը խոշորագույն ավիափոխադրողների վրա Ածխածնային արտանետումների գնագոյացման հարցերով խորհրդատվություն տվող Transition Metrics ընկերության տվյալներով՝ այս կարգավորումն առաջին հերթին կազդի այնպիսի խոշոր ավիափոխադրողների վրա, ինչպիսիք են Lufthansa-ն, British Airways-ը և Air France - KLM-ը։

Ըստ կանխատեսումների՝ կանոնների ընդլայնման պարագայում նշված ընկերությունների լրացուցիչ ծախսերը 2027 թվականին կհասնեն զգալի չափերի.

  • Lufthansa՝ 1,8 միլիարդ եվրո,

  • British Airways՝ 1,7 միլիարդ եվրո,

  • Air France - KLM՝ 1,5 միլիարդ եվրո։

Անդրադարձը տոմսերի գների վրա Transition Metrics-ի ղեկավար Յան Առենսի պարզաբանմամբ՝ եթե ածխածնային արտանետումների գծով լրացուցիչ ծախսերը փոխանցվեն սպառողների վրա, ապա ETS համակարգի լիակատար ընդգրկումը, օրինակ, Ֆրանկֆուրտ-Պեկին չվերթի մեկ տոմսի արժեքը կթանկացնի շուրջ 100 եվրոյով։ «Այս ծախսերն աննշան չեն, դրանք բավականին զգալի են»,- ընդգծել է փորձագետը։

Առենսը հավելել է նաև, որ ավիաընկերություններն արդեն իսկ բախվում են 2027 թվականի պահանջների կատարման գծով իրենց ֆինանսական պարտավորությունների ապահովագրման խնդրին, քանի որ հաջորդ տարվա միջմայրցամաքային չվերթների տոմսերի վաճառքը մեկնարկում է ընթացիկ ժամանակահատվածում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը