Իլոն Մասկը ծրագրում է Լուսնի վրա արբանյակային գործարան կառուցել xAI-ի համար
Լուրեր |
Մասկը դեռ չի հրապարակել կոնկրետ ժամանակացույց կամ շինարարական պլաններ։
Իլոն Մասկը ներկայացրել է իր xAI նախագծի շրջանակում Լուսնի վրա արբանյակային գործարան կառուցելու հավակնոտ ծրագիր։ Թիմի հետ վերջին հանդիպման ընթացքում նա մանրամասնել է, թե ինչպես կարող են լուսնային արտադրական օբյեկտները ստեղծել առաջադեմ հաշվողական սարքավորումներով հագեցած արբանյակներ՝ շրջանցելով Երկրի էներգետիկ և սառեցման սահմանափակումները։
The New York Times-ի փոխանցմամբ՝ Մասկը հայտարարել է. «Արհեստական բանականությունը մասշտաբավորելու համար դուք պետք է գնաք Լուսին»։
Ծրագրի համաձայն՝ պատրաստի արբանյակները ուղեծիր կհասնեն այսպես կոչված «զանգվածային շարժիչի» միջոցով՝ հսկա էլեկտրամագնիսական կատապուլտի, որը Լուսնի ցածր ձգողականության և մթնոլորտի բացակայության պայմաններում կարող է ծանր բեռներ արձակել ավելի արդյունավետ, քան Երկրից հրթիռները։
Այս հայտարարությունը համընկել է SpaceX-ի և xAI-ի գործունեության ռազմավարական միավորման հետ։ Եթե նախկինում SpaceX-ը հիմնականում կենտրոնացած էր Մարսի գաղութացման վրա, ապա այժմ ուշադրությունը շեշտակի տեղափոխվում է դեպի Լուսին՝ այնտեղ «ինքնազարգացող քաղաքի» ստեղծման ուղղությամբ։
Նախատեսվում է, որ այդ լուսնային բազան կդառնա արդյունաբերական և տեխնոլոգիական հարթակ մեծածավալ արհեստական բանականության կլաստերների համար, որոնց տեղակայումը Երկրի վրա սահմանափակվում է տվյալների կենտրոնների էներգետիկ և ենթակառուցվածքային հնարավորություններով։
Մասկը դեռ չի հրապարակել կոնկրետ ժամանակացույց կամ շինարարական պլաններ, սակայն նշել է, որ «ինքնազարգացող քաղաքի» կառուցումը կարող է ավարտվել 10 տարուց էլ պակաս ժամանակում։ Նրա խոսքով՝ այս ենթակառուցվածքը կարևոր է xAI-ի համար՝ հաշվողական հզորության ոլորտում մրցակցային առավելություն ապահովելու նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․