Հուլիսի 31-ին՝ ժամը 22։26-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Ձորագյուղ, Լիճք, Վարդաձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
ՀՀ ՆԳՆ

