ԱՄՆ-ի համընդհանուր մաքսատուրքերը Ճապոնիայից ներկրվող ապրանքներիվրա կիջեցվեն մինչև 15%։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:
Նրա խոսքերով՝ մինչև 15% կիջեցվեն նաև ճապոնական ավտոմեքենաների ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ գործարքից առաջ այս մաքսատուրքերը կազմում էին 25%, ինչպես նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագիրը չի նախատեսում Ճապոնիայի կողմից գյուղատնտեսական մթերքների մաքսատուրքերի նվազեցում։

