Փետրվարի 3-ի ժամը 08:00-ից մինչև փետրվարի 6-ը ժամը 08:00-ն ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային և մարզային կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, համագործակցել են Ոստիկանության պարեկային ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ» ընկերության աշխատակիցների հետ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 113 տրանսպորտային միջոց, իսկ 219 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներն իրականացվել են ճանապարհային անվտանգությունը վերականգնելու և քաղաքացիների տեղաշարժն ապահովելու նպատակով։

