Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
Լուրեր |
Կարգավորումները մշակվել և համաձայնեցվել են Առողջապահության նախարարության հետ։
Անձի՝ տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցում ունեցող առողջական վիճակով պայմանավորված վարորդական իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը հստակեցվում են օրենսդրական փոփոխություններով։
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ նշելով, որ առաջարկվող կարգավորումները մշակվել և համաձայնեցվել են Առողջապահության նախարարության հետ։
Նախագծով առաջարկվում է «առողջապահական մարմնի տրված եզրակացություն» ձևակերպումը փոխարինել «տեղեկատվություն» ձևակերպմամբ՝ հոգեկան առողջության, թմրամիջոցների կամ հոգեմետ-հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների մասով։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա տվյալների փոխանակումն իրականացնել թվային եղանակով։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ այն պահին, երբ ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգում կարձանագրվի, որ անձն ունի վարելու իրավունքի դադարեցում պահանջող առողջական սահմանափակում, համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կփոխանցվի ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստր, ինչի արդյունքում վարորդական իրավունքը կդադարեցվի առանց լրացուցիչ վարչարարության։
ՆԳՆ փոխնախարարը տեղեկացրել է, որ 2021 թվականից մինչ օրս մեխանիկական հարցումների միջոցով դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունքը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով դրա նշանակությունը ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման տեսանկյունից։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը և ապահովել, որ վարորդական իրավունք ունեցող անձի մոտ բժշկական հակացուցման առաջացման դեպքում իրավունքի դադարեցումն իրականացվի ինքնաշխատ եղանակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները