ABNews

Դպրոցական ծրագրերում կներառվի սպառողական կրթություն, կներդրվի Հաշտարարի ինստիտուտ․ ICPEN-ի համաժողովի արդյունքները

Լուրեր | 2026/09/23 11:57

Դպրոցական ծրագրերում կներառվի սպառողական կրթություն, կներդրվի Հաշտարարի ինստիտուտ․ ICPEN-ի համաժողովի արդյունքները

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի  նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Թբիլիսիում տեղի ունեցած Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։

Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել «Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում տարածաշրջանային հեռանկարներ․ Արևելյան Եվրոպա և Հարավային Կովկաս»  թեմայով նիստին՝  ներկայացնելով Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի բարեփոխումները։

Հանձնաժողովի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ներդրվել է և արդեն 1,5 տարի է գործում է «Սպառողի օգնական»  առցանց հարթակը, որի միջոցով  սպառողները պարզ և մատչելի եղանակով  դիմում են Հանձնաժողով՝ իրենց  անհատական բողոքների լուծման նպատակով։ Բացի այդ, սպառողական կրթության պարտադիր բաղադրիչ է ներառվելու դպրոցական ուսումնական ծրագրում, ինչպես նաև ներդրվելու է Սպառողների հաշտարարի ինստիտուտ՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման հնարավորություն։

2025 թվականի նոյեմբերից Հանձնաժողովը հանդիսանում է ICPEN-ի լիիրավ անդամ։ ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի շուրջ 80 երկրներից։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը