Շները կրկնօրինակում են Vogue-ին․ նորաձևության հսկան դատի է տվել Dogue պարոդիական ամսագրին
Լուրեր |
Դատական հայցով պահանջվում է նաև վնասի փոխհատուցում և «Dogue»-ի բոլոր օրինակների հանձնում։
Condé Nast մեդիա հսկան դատական հայց է ներկայացրել «Dogue» անկախ ամսագրի դեմ՝ պնդելով, որ այն «պատճենում է» հանրահայտ Vogue-ը։
«Dogue»-ը Լոս Անջելեսում գործող փոքր ամսագիր է, որը նվիրված է շների նորաձևությանը և վաճառվում է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը մեկ կրպակում՝ Բևեռլի Հիլզում։
Ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Օլգա Պորտնայան հայտարարում է, որ սա պայքար է ոչ միայն իր, այլև բոլոր անկախ ստեղծագործողների համար։ Նրա խոսքով՝ խոշոր ընկերությունները չպետք է կարողանան ճնշել փոքր նախագծերին։
«Dogue»-ը սկիզբ է առել որպես «Coverdogs» Instagram նախագիծ, որտեղ ներկայացվում էին Vogue-ի շապիկների պարոդիաներ՝ շների մասնակցությամբ։ 2021-ին այն դարձել է տպագիր պարբերական։
Պորտնայան ընդգծում է, որ իր նախագիծը հումորային պարոդիա է և չի կարող շփոթություն առաջացնել Vogue-ի հետ։
Հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ Condé Nast-ը 2024-ին սկսել է «Dogue» անունով սեփական թվային նախագիծը։ 2025-ին ընկերությունը պահանջել է վերանվանել ամսագիրը և վիճարկել է դրա ապրանքանիշը։
Դատական հայցով պահանջվում է նաև վնասի փոխհատուցում և «Dogue»-ի բոլոր օրինակների հանձնում։
Պորտնայան արդեն սկսել է դրամահավաք՝ դատական ծախսերը հոգալու համար և հավաքել է ավելի քան 8000 դոլար։
Condé Nast-ը, իր հերթին, նշում է, որ պաշտպանում է իր մտավոր սեփականությունը և փորձել է հարցը լուծել մինչև դատարան հասնելը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․