Նախաձեռնությունը նպատակ ունի օպտիմալացնել դիվանագիտական ցանցը և բարձրացնել արտերկրում ծառայության գրավչությունը։
Դիվանագիտական գրասենյակների ստեղծում Առաջարկվում է ներդնել «դիվանագիտական գրասենյակի» մոդելը։ Այն կգործի այն երկրներում, որտեղ ամբողջական դեսպանություն բացելը ֆինանսապես նպատակահարմար չէ, սակայն կա ներկայացվածության կարիք։ Գրասենյակը կղեկավարի տվյալ երկրում հավատարմագրված ՀՀ դեսպանը։
Ռոտացիոն և ժամկետային փոփոխություններ
Դեսպաններ. Ծառայության ժամկետը մեկ երկրում՝ առավելագույնը 5 տարի, վերանշանակման դեպքում՝ ընդհանուր առմամբ մինչև 8 տարի։
Վերադարձ հայրենիք. Արտերկրում ծառայությունից հետո ԱԳՆ-ում աշխատելու պարտադիր ժամկետը 24 ամսից կրճատվում է 18 ամսի։
Գլխավոր հյուպատոսներ. ԱԳՆ-ում աշխատելու ժամկետը սահմանվում է 12 ամիս, իսկ արտերկրում ծառայությունը՝ 3 տարի։
Ֆինանսական արդարություն և գրավչություն
Դիվանագետ ամուսիններ. Վերացվում է գործող «աբսուրդ» կարգավորումը, ըստ որի գործուղված ամուսիններից մեկը ստանում էր աշխատավարձի միայն 50%-ը։ Այսուհետ երկուսն էլ կվարձատրվեն 100%-ով։
Աշխատավարձերի հավասարեցում. Արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը կհավասարեցվեն Երևանում ԱԳՆ աշխատակիցների դրույքաչափերին։ Օրինակ՝ առաջին քարտուղարի աշխատավարձը արտերկրում 157-178 հազար դրամից կբարձրացվի՝ հասնելով Երևանի 267-366 հազար դրամ շեմին։

