Արհեստական բանականության համակարգեր մշակող չինական DeepSeek ընկերությունը պատրաստվում է կապիտալի ներգրավման նոր փուլի։ Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ նոր ֆինանսավորման արդյունքում ստարտափի նախնական գնահատումը հասել է 74 միլիարդ դոլարի։
Իրազեկ աղբյուրների համաձայն՝ ընկերությունը մտադիր է ներգրավել 7.4 միլիարդ դոլար։ Հավաքագրված միջոցները նախատեսվում է ուղղել.
Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներին (R&D),
Հաշվարկային ենթակառուցվածքների ընդլայնմանն ու հզորացմանը։
Հունիսին պարբերականը հայտնել էր, որ 7.4 մլրդ դոլարի ներդրում ստանալուց և 50 մլրդ դոլարից ավելի գնահատվելուց հետո DeepSeek-ն արդեն դարձել էր Չինաստանի ամենաթանկարժեք AI ստարտափը։
DeepSeek-ը մասնագիտացած է արհեստական բանականության մշակումների և համանուն նեյրոցանցի զարգացման մեջ։ Ընկերությունը համաշխարհային ճանաչում ստացավ իր AI օգնականի թողարկումից հետո, որն իր հնարավորություններով չի զիջում ոլորտի առաջատար ChatGPT-ին։


