Դեկտեմբերի 26-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ԿԽՄԿ-Ի ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց։ Տեսակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել առողջական վիճակը, վերաբերմունքը և պահման պայմանները։ Յուրաքանչյուր անձի հետ անցկացվել են առանձնազրույցներ, ծանրոցներ ընտանիքներից չեն փոխանցվել։
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԸ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՉՎԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ
Մինչև տարեվերջ Երևանում շուրջ 40 թուջե կանգառասրահներ կհամալրվեն էլեկտրոնային չվացուցակներով՝ հանրային տրանսպորտից օգտվելը ավելի հեշտ և հասանելի դարձնելու նպատակով։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Կառավարությունը հաստատել է օրենքի փոփոխությունների նախագիծը, որով կսահմանափակվի բռնություն, պատերազմ և սահմանադրական կարգի տապալում քարոզող բովանդակության տարածումը։ Նպատակն է բարձրացնել ոլորտի վերահսկողությունը և ապահովել տեղեկատվական ու ազգային անվտանգությունը։
ԿԵՂԾ ԱԼԿՈՀՈԼԻ ԱՌԳՐԱՎՈՒՄ
Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ, որի մոտ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ ավելի քան 500 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք։ Գործով նյութերը փոխանցվել են քննչական մարմիններին։
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԱԿՆԱՅԻՆ ՍՔՐԻՆԻՆԳԻ ՄԵԿՆԱՐԿ
Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը, որը թույլ կտա վաղ փուլում հայտնաբերել տեսողության խանգարումներ և կանխել անդառնալի կորուստները։
ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերից սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները՝ Հայաստանը ժանտախտ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու նպատակով։ Ծրագիրը նախատեսված է առնվազն երեք տարվա համար։
ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԽՈՇՈՐ ՔԱՆԱԿԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Երևանում ձերբակալվել է 33-ամյա տղամարդ՝ ավելի քան 2 կգ մարիխուանայի ապօրինի ներմուծման և իրացման կասկածանքով։ Նա կալանավորվել է, քննությունը շարունակվում է։
ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ՊՆ զորամասում բացահայտվել է դիզելային վառելիքի հափշտակման դեպք։ Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է, գործը ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։
ՀԱԿ-Ը՝ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայ ազգային կոնգրեսը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին։ Կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Զուրաբյանը, որը կլինի նաև վարչապետի թեկնածուն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին