Դեկտեմբերի 24-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Բաքվում հայ գերիների կեղծ դատավարությունը շարունակվում է
Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործով կեղծ դատավարությունը։ Դավիթ Բաբայանը և Լևոն Մնացականյանը վերջին խոսքում իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ «դատական լսումները» կշարունակվեն դեկտեմբերի 25-ին։
Հայաստանի դեսպանի հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ
Դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհակալություն հայտնելով խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Թրամփը վերահաստատել է աջակցությունը խաղաղությանը և Նիկոլ Փաշինյանին փոխանցել անձնական նվեր։
ՍԱՏՄ–ԱՄՆ համագործակցության խորացում
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը ԱՄՆ գյուղդեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է գյուղմթերքի արտահանման հնարավորությունները, համակարգերի թվայնացումն ու «ePhyto» ծրագրին Հայաստանի միացումը, որը նախատեսվում է գործարկել 2026-ին։
ՊԵԿ նախկին պաշտոնյայի նոր ձերբակալություն
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։
Ռուսաստան–Ադրբեջան–Հայաստան տրանսպորտային միջանցքի ընդլայնում
Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանկի ընդլայնումը՝ ներառելով նաև հանքային պարարտանյութեր։ Քննարկվում են նաև Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրումները։
Կապսի ջրամբարի շինաշխատանք
ների դադարեցում
Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինարարությունը դադարեցվել է պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով։ ՏԿԵ նախարարությունը սկսել է պայմանագիրը լուծարելու գործընթացը։
Եղանակային փոփոխություն՝ ցիկլոնի ներթափանցմամբ
Դեկտեմբերի 26-ից հանրապետությունում արևառատ եղանակ ապահովող անտիցիկլոնը կքայքայվի՝ իր տեղը զիջելով ցիկլոնին, որը դեկտեմբերի 27–28-ին կբերի տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դրամա և բիզնես. Քլոե Քարդաշյանը նոր ռեալիթի շոու է թողարկում
2026/04/23/ 13:52 -
Երևանում կմեկնարկի Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ ժամանակացույցն ու երթուղին
2026/04/23/ 13:49 -
Դիլիջանում լիմոնադի և ջրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով
2026/04/23/ 13:47 -
Հայաստանից կմեկնարկեն նոր ավիաուղղություններ․ որոնք են դրանք
2026/04/23/ 13:45 -
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
2026/04/23/ 13:42 -
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի օգտագործման վճարներից առաջին եկամուտների մասին
2026/04/23/ 13:36 -
Ավիացիոն բարեփոխումներ Հայաստանում․ որքան բյուջե է նախատեսված
2026/04/23/ 12:36 -
Հնդկաստանի կառավարությունը հերքում է վառելիքի գների բարձրացման մասին տեղեկությունները
2026/04/23/ 12:35 -
BRAND: IRMA
2026/04/23/ 11:56 -
Դեպի ԵՄ ուղևորահոսքերը աճել են 580%-ով
2026/04/23/ 11:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․