Դեկտեմբերի 24-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Համաշխարհային բանկի աջակցությամբ կբարելավվի փախստականների բնակարանային հասանելիությունը
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համար։ Ծրագրի նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել բնակարանային ու հիփոթեքային համակարգերը։
Հայաստան–ԱՄՆ համագործակցությունը գյուղմթերքների արտահանման ոլորտում ակտիվանում է
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ գյուղատնտեսական մթերքների արտահանման, լաբորատոր կարողությունների զարգացման, թվայնացման և ապրանքների հետագծելիության հարցերը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի
Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ-ում նշվող տոների կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի։ Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։
2025-ի առաջին 10 ամիսներին Հայաստան է փոխանցվել ավելի քան 4.7 մլրդ դոլար
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հոկտեմբերին արտասահմանից Հայաստան փոխանցումների ներհոսքը կազմել է 4 միլիարդ 761 միլիոն դոլար։ Նույն ժամանակահատվածում արտահոսքը կազմել է 3 միլիարդ 614 միլիոն դոլար։
Նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է 814 հազարը
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 814 818, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավել է 4.1 տոկոսով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ՌԴ-ի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կգերազանցի 220 մլրդ դոլարը
Մինչև 2025 թվականի ավարտը Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կգերազանցի 220 միլիարդ դոլարը։ Երկու երկրները ձևավորել են ռուբլով և յուանով փոխադարձ հաշվարկների կայուն համակարգ։
Իրաքը հայտարարել է Իրանից գազի մատակարարումների դադարեցման մասին
Իրանից Իրաք գազի մատակարարումները դադարեցվել են, ինչի հետևանքով էլեկտրացանցից անջատվել է 4000-ից 4500 մեգավատ հզորություն։ Իրանը նախկինում ապահովում էր Իրաքի էներգետիկ կարիքների մինչև 40 տոկոսը։
Կոլումբիայում հայտարարվել է տնտեսական արտակարգ իրավիճակ
Կոլումբիայի իշխանությունները տնտեսական արտակարգ դրություն են հայտարարել Կոնգրեսի կողմից ֆինանսավորման մասին օրենքի մերժումից հետո։ Սա նախագահին թույլ է տալիս սահմանափակ ժամկետով հրամանագրեր ընդունել առանց խորհրդարանի հաստատման։
Թուրքիայում տարեկան գնաճը կարող է գերազանցել կանխատեսումները
Թուրքիայում տարեկան գնաճը կարող է հասնել մոտ 31 տոկոսի՝ գերազանցելով կառավարության և Կենտրոնական բանկի կանխատեսումները։ Նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 31.07 տոկոս՝ նախորդ ամսվա 32.87 տոկոսի փոխարեն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դրամա և բիզնես. Քլոե Քարդաշյանը նոր ռեալիթի շոու է թողարկում
2026/04/23/ 13:52 -
Երևանում կմեկնարկի Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ ժամանակացույցն ու երթուղին
2026/04/23/ 13:49 -
Դիլիջանում լիմոնադի և ջրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով
2026/04/23/ 13:47 -
Հայաստանից կմեկնարկեն նոր ավիաուղղություններ․ որոնք են դրանք
2026/04/23/ 13:45 -
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
2026/04/23/ 13:42 -
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի օգտագործման վճարներից առաջին եկամուտների մասին
2026/04/23/ 13:36 -
Ավիացիոն բարեփոխումներ Հայաստանում․ որքան բյուջե է նախատեսված
2026/04/23/ 12:36 -
Հնդկաստանի կառավարությունը հերքում է վառելիքի գների բարձրացման մասին տեղեկությունները
2026/04/23/ 12:35 -
BRAND: IRMA
2026/04/23/ 11:56 -
Դեպի ԵՄ ուղևորահոսքերը աճել են 580%-ով
2026/04/23/ 11:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․