Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում արձանագրվել են խոշոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն աջակցելուն։ Ձեռք են բերվել նաև Հայաստանի համար կարևոր նպատակային ֆինանսական պայմանավորվածություններ։
Ինչու է դա կարևոր. Հայաստանի նախագահության ներքո համաժողովին հաջողվել է համախմբել միջազգային գործընկերներին և առաջ մղել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման օրակարգը։ Մոբիլիզացված միջոցներն ուղղվելու են զարգացող երկրների կարողությունների ամրապնդմանը, տեղական համայնքների ներգրավմանը, ինչպես նաև Հայաստանում բնապահպանական նոր ծրագրերի իրականացմանը։
COP17-ի շրջանակում ձեռք բերված ֆինանսական պայմանավորվածությունների առանցքային մանրամասները.
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորումը.
GEF-ի 2026–2030 թվականների համալրման շրջանակում նախատեսվում է շուրջ 4.4 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական հատկացում՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերին աջակցելու համար։
Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամի (GBFF) համալրումը.
COP17-ի ընթացքում հայտարարվել են շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսական պարտավորություններ՝ GBFF-ին աջակցելու նպատակով։
Աջակցություն Հայաստանի բնապահպանական ծրագրերին.
Համաժողովի շրջանակում ձեռք են բերվել նաև Հայաստանի համար կարևոր ֆինանսական պայմանավորվածություններ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն երկրում կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական նախաձեռնությունների իրականացման համար։
Ֆինանսավորման թիրախային ուղղությունները.
Նախաձեռնությունները միտված են ֆինանսավորման հասանելիության բարելավմանը, զարգացող երկրների կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցության ընդլայնմանը։


