Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Լուրեր |
Կոնվերս Բանկը պաշտոնապես միացել է Partnership for Carbon Accounting Financials (PCAF) համաշխարհային նախաձեռնությանը:
PCAF-ը ֆինանսական հաստատությունների միջև համագործակցություն է ամբողջ աշխարհում, որը միավորված հաստատություններին հնարավորություն է տալիս բացահայտել և գնահատել վարկավորման և ներդրումների հետևանքով գոյացած ածխաթթու գազի արտանետումների ծավալը: PCAF-ի միջոցով անդամակցող կառույցները հնարավորություն ունեն մշակել և ներդնել միջազգային լավագույն փորձին համապատասխան ընթացակարգեր իրենց գործունեության հետևանքով ածխաթթու գազի ծավալների հաշվարկման և հաշվառման համար:
PCAF-ին անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի Կոնվերս Բանկի համար և ընդգծում է Բանկի նվիրվածությունը կայուն ֆինանսավորման, առավել բարձր թափանցիկության և պատասխանատու բանկային գործունեության սկզբունքներին։ Սա բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգի (ESMS) և ESG լայնածավալ օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասն է, որն աստիճանաբար կկիրառվի Բանկի գործունեության բոլոր փուլերում։
Ընդունելով PCAF-ի միջազգային ճանաչում ունեցող մեթոդաբանությունը՝ Կոնվերս Բանկը նպատակ ունի ուժեղացնելու գործունեության հետևանքով առաջացող արտանետումները չափելու, կառավարելու և հրապարակելու իր կարողությունները՝ նպաստելով Հայաստանի կանաչ անցմանը և աջակցելով կլիմայական փոփոխությունների դեմ գլոբալ պայքարին։
Կոնվերս Բանկի մասին
Կոնվերս Բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից է, որն ուղղված է նորարարական և պատասխանատու ֆինանսական լուծումների տրամադրմանը։ Բանկն իր գործունեության բոլոր փուլերում ներառում է կայունության, թափանցիկության և արդյունավետ կառավարման սկզբունքները՝ համահունչ լինելով միջազգային բնապահպանական ու սոցիալական չափանիշներին և նպաստելով Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը։
PCAF մասին
Partnership for Carbon Accounting Financials-ը համաշխարհային մակարդակով գործարկվել է 2019 թվականի սեպտեմբերին։ Այժմ ավելի քան 680 ֆինանսական կազմակերպություն միացել է այս նախաձեռնությանը։ PCAF-ի մասնակիցներն աշխատում են համատեղ՝ զարգացնելու Ֆինանսական արդյունաբերության ջերմոցային գազերի հաշվառման և հաշվետվությունների գլոբալ ստանդարտը, որը հնարավորություն է տալիս չափելու և հրապարակելու վարկերի ու ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները։
Լրացուցիչ տեղեկատվության համար՝ carbonaccountingfinancials.com
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնոկան բանկի կողմից:
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին