Converse Mobile հավելվածը
լավագույնն է ճանաչվել Global Banking & Finance Awards 2025-ի «Excellence in
Innovation, Armenia» անվանակարգում: Մրցանակը վկայում է Բանկի՝ թվային լուծումների
զարգացմանը և հաճախորդների ֆինանսական փորձառության բարելավմանն ուղղված հետևողական
աշխատանքի մասին։
Converse Mobile-ն առաջին անհատականացված փորձառությամբ բանկային հավելվածն է Հայաստանում:
Մրցանակաբաշխության ժամանակ հաղթողը որոշվել է՝ հաշվի առնելով նաև հավելվածի լայն գործիքակազմը,
ժամանակակից ու ինտուիտիվ ինտերֆեյսը, որն ապահովում է հարմարավետ նավիգացիա և արագ
հասանելիություն ծառայություններին։
«Այս մրցանակը մեր
թիմի հետևողական աշխատանքի արդյունքն է․
մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին առաջարկել նորարարական և ժամանակակից լուծումներ,
որոնք բանկային ծառայությունները դարձնում են ավելի հասանելի, պարզ և անվտանգ։
Converse Mobile-ը՝
շնորհիվ ժամանակակից ինտերֆեյսի,
C360 փաթեթների, ֆինանսական լայն գործիքակազմի, դարձել է Բանկի հաճախորդների վստահելի
ուղեկիցը ֆինանսական փորձառության ողջ ընթացքում», – նշել են Կոնվերս Բանկում:
Հավելվածի զարգացման
ուղղությամբ քայլերը շարունակական են լինելու: Թիմի ուշադրությունն առաջիկա ամիսներին
կենտրոնացած է լինելու Converse Premium սեգմենտի համար առաջարկների ներդրման, UX-ի ԱԲ- անհատականացման
և C360 փաթեթների ընդլայնման վրա:
Նշենք, որ Global
Banking & Finance Awards մրցանակաբաշխությունը կազմակերպվում է 2011 թվականից,
մրցանակաբաշխությանը մասնակցում են այն կազմակերպությունները, որոնք աչքի են ընկնում
ֆինանսական ոլորտում նորարարական մոտեցումներով և շուկայի զարգացմանն ուղղված ռազմավարություններով։
Կոնվերս Բանկը վերահսկվում
է ՀՀ ԿԲ կողմից:
*գովազդ

