Coca-Cola-ն վերջին պահին փորձում է փրկել Costa Coffee-ի վաճառքի գործարքը
Լուրեր |
Թեև TDR-ը այս շաբաթ ընտրվել էր որպես նախընտրելի գնորդ, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ գնի շուրջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Coca-Cola ընկերության կողմից բրիտանական Costa Coffee սրճարանների ցանցի վաճառքը հայտնվել է ձախողման եզրին։ Financial Times-ի տվյալներով՝ ընկերությունը այս հանգստյան օրերին անցկացնում է վերջին բանակցությունները մասնավոր ներդրումային TDR Capital հիմնադրամի հետ՝ փորձելով պահպանել գործարքը։ Թեև TDR-ը այս շաբաթ ընտրվել էր որպես նախընտրելի գնորդ, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ գնի շուրջ։
Coca-Cola-ն դեռ օգոստոսին էր սկսել ուսումնասիրել Costa-ի հնարավոր վաճառքը՝ համագործակցելով Lazard ներդրումային բանկի հետ։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Coca-Cola-ն Costa Coffee-ն ձեռք էր բերել Whitbread ընկերությունից՝ մոտ 5.1 միլիարդ դոլար գնահատմամբ։ Ներկայում գործարքի ճակատագիրը կախված է առաջիկա օրերին սպասվող բանակցությունների արդյունքից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․