Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում
Լուրեր |
Ներկայումս երկրորդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածը ունի բարձր ֆիզիկական մաշվածություն։
Քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց որևէ սահմանափակման։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը 2025 թվականի ապրիլի 28-ին հայտարարել էր՝ ԿԲ խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։
ԿԲ-ն հիշեցնում է, որ դեռևս 2017 թվականի հուլիսի 11-ի մամուլի հաղորդագրությամբ հատուկ նշվել էր՝ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ամբողջությամբ ներդրվեն երրորդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամները ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն։
Ներկայումս երկրորդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածը ունի բարձր ֆիզիկական մաշվածություն։ Շրջանառության մեջ գտնվող 1000, 5000, 10 000 և 20 000 դրամ անվանական արժեքներով թղթադրամների գերակշիռ մասը արդեն երրորդ սերնդի թողարկումներն են՝ Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի և Հովհաննես Այվազովսկու դիմապատկերներով։ Իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ թղթադրամները՝ Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով, հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով։
Կենտրոնական բանկի որոշմամբ շրջանառությունից դուրս կհանվեն երկրորդ սերնդի հետևյալ թղթադրամները․
-
1999 թ․ թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյան)
-
1999, 2001, 2011, 2015 թթ․ թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենց)
-
1999, 2003, 2009, 2012 թթ․ թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյան)
-
2003, 2006, 2008, 2012 թթ․ թողարկման 10 000 դրամ (Ավետիք Իսահակյան)
-
1999, 2007, 2009, 2012 թթ․ թողարկման 20 000 դրամ (Մարտիրոս Սարյան)
Մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց։ Այդ ժամկետից հետո քաղաքացիները կարող են իրենց մոտ մնացած բոլոր երկրորդ սերնդի թղթադրամները առանց սահմանափակումների և անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին