ABNews

Չինաստանում անվտանգության պատճառով մեքենաների մասշտաբային հետկանչ է սկսվել

Բրենդներ և շուկա | 2026/08/21 18:00

Չինաստանում անվտանգության պատճառով մեքենաների մասշտաբային հետկանչ է սկսվել

Չինաստանում 11 ավտոարտադրող ընկերություն սկսել են իրենց պատմության մեջ ամենախոշոր հետկանչներից մեկը։ Պատճառը դռան բռնակների և մեքենայի սրահի գույների նմանությունն է, ինչը արտակարգ իրավիճակներում կարող է խոչընդոտել դռների արագ բացմանը։

Ռիսկերը արտակարգ իրավիճակներում

Չինաստանի Շուկայի կարգավորման պետական վարչության և կարգավորող մարմինների հիմնական մտահոգությունն այն է, որ վթարից կամ էլեկտրական համակարգի խափանումից հետո դռների մեխանիկական վթարային բռնակները կարող են լինել․

  • Դժվար նկատելի կամ դժվար հասանելի,

  • Բարդ օգտագործելի, ինչը սպառնում է ուղևորների արագ տարհանմանը կամ փրկարարների մուտքին։

Ի՞նչ քայլեր են ձեռնարկում արտադրողները

Հետկանչի մասին արդեն հայտարարել են առնվազն վեց խոշոր ապրանքանիշեր՝ Tesla, Xiaomi, Leapmotor, Xpeng, Zeekr և Lynk & Co։

  • Նախազգուշացնող պիտակներ: 11 արտադրողներից 9-ը (ներառյալ Tesla-ն և Xiaomi-ն) անվճար կտեղադրեն բռնակների տեղը մատնանշող հատուկ պիտակներ։

  • Ծրագրային թարմացումներ: Արտադրողների մեծ մասը թողարկելու է ծրագրային թարմացումներ (OTA)։

  • Tesla-ի լուծումը: Tesla-ն սեպտեմբերի 25-ից հետ կկանչի մոտ 2.98 միլիոն ներկրված և Չինաստանում արտադրված Model 3, Model Y, Model S և Model X ավտոմեքենա։ Ընկերության ծրագրային թարմացումը նախատեսում է նաև վթարից հետո մեքենայի ապակիների ավտոմատ իջեցում։

Թաքնված բռնակների արգելքը 2027 թվականից

Միաժամանակ Չինաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականից արգելել թաքնված դռների բռնակները։

Այս դիզայներական լուծումը, որն լայնորեն տարածվեց Tesla-ի շնորհիվ և դարձավ էլեկտրամոբիլների այցեքարտը, ենթարկվել է խիստ քննադատության։ Կարգավորողների համոզմամբ՝ արտակարգ իրավիճակներում նման բռնակները հաճախ անհասանելի են դառնում, ինչն անմիջական սպառնալիք է ներկայացնում մարդկանց կյանքի համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը