Փոփոխություններ հիփոթեքային պայմանագրերում. նոտարական վավերացումը պարտադիր չի լինի
Լուրեր |
Կառավարությունը փոփոխություններ է իրականացնում հիփոթեքային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարևոր խնդիրներ: Առաջինը՝ հիփոթեքային վարկավորմամբ ՀՀ-ում գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող, սակայն Հայաստանից դուրս գտնվող անձինք առուվաճառքի պայմանագրերը կստորագրեն հեռավար եղանակով, ինչը հիմք կհանդիսանա իրավունքի պետական գրանցման համար:
«Հաջորդ խնդիրը միտված է անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Մենք, հետևողաբար զարգացնելով անշարժ գույքի շուկան, պարտավոր ենք ներդնել այնպիսի գործիքակազմեր, որոնք այսօր առկա են առաջադեմ շուկաներում, և որոնցից ներդրողները հաճախ օգտվում են»,- ընդգծել է զեկուցողը և կարևոր համարել այդ իմաստով նոր գործիքակազմի ներդնումը:
Նշվել է, որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը կսահմանի պայմանագրի այնպիսի ձևանմուշ, որը հիմք կհանդիսանա բանկերի, վարկատուների, վարկառուների, գնորդների և վաճառողների միջև պայմանագրերի կնքման համար:
Քննարկումների արդյունքում որոշվել է՝ կողմերի ցանկությամբ որպես այլընտրանքային տարբերակ՝ կշարունակվի նոտարական վավերացմամբ պայմանագրերի կիրառությունը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերն առաջին ընթերցմամբ քննարկվել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Ռիելթորական գործունեության մասին» և կից օրենքների նախագծերի քննարկումը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54 -
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. ՀՀ վարչապետ
2026/03/04/ 15:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով