C360 oվերդրաֆթ. Վարկային սահմանաչափ` Converse Mobile հավելվածով
Լուրեր |
Converse Mobile-ում հասանելի է վարկավորման նոր գործիք։
C360 Neo, Nektar, Ultra, Elite և ավելի բարձր դասի փաթեթներին բաժանորդագրված հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում հավելվածով դիմել և ստանալ վարկային սահմանաչափ փաթեթի հիմնական քարտին:
Ինչու՞ ընտրել օվերդրաֆթ
Օվերդրաֆթը նախատեսված է ընթացիկ անկանխատեսելի ծախսերի համար, երբ կարճ ժամկետով գումար է հարկավոր ծախսելու և, օրինակ, առաջիկա աշխատավարձից համալրելու համար: Այն առաջադեմ ֆինանսական գործիք է անկանխիկ վճարումները նախընտրող անձանց համար և բավական մեծ պահանաջարկ ունի Բանկի հաճախորդների շրջանում։
Հետաքրքրական է. միջազգային փորձը ևս հաստատում է օվերդրաֆթերի նկատմամբ պահանջարկը. ABA (American Bankers Association) տվյալներով՝ շուրջ 67% հաճախորդների համար կարևոր է բանկի կողմից օվերդրաֆթի հնարավորություն ունենալ։
Կոնվերս Բանկի C360 օվերդրաֆթի հիմնական առավելությունները մի քանիսն են
Արագություն․ Բանկի մոբայլ օգտատերերը կարող են ստանալ օվերդրաֆթ ընդամենը մի քանի րոպեում՝ առանց ավելորդ փաստաթղթերի ու հերթերի։ Գումարը հասանելի կդառնա րոպեների ընթացքում։
Օգտագործման և տոկոսագումարի վճարման հարցում ճկունություն․ Եթե ունեք հասանելի սահմանաչափ, ապա այն կարող եք օգտագործել անկանխիկ վճարումների կամ նույնիսկ կանխիկացման համար և, կախված այն հանգամանքից, թե ինչ ուղղությամբ եք օգտագործել, օգտվել արտոնյալ ժամանակահատվածից և չվճարել տոկոսագումար։
Արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու հնարավորություն, որի դեպքում տոկոսագումար չեք վճարի. Այս դեպքում հնարավորություն ունեք կատարել անկանխիկ գնումներ և օգտվել մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածից․ յուրաքանչյուր ամսվա ընթացքում անկանխիկ գնումներ կատարելու նպատակով օգտագործված սահմանաչափի մասով տրվում է արտոնյալ ժամանակահատված մինչև օգտագործման ամսվան հաջորդող ամսվա 20-ը, և այդ ընթացքում սահմանաչափի օգտագործած մասն ամբողջությամբ համալրելու դեպքում տոկոսագումար չեք վճարի։ Այստեղ կարևոր է հետևել ամսական քաղվածքին։
Ինչո՞վ է օվերդրաֆթը տարբերվում այլ սպառողական վարկերից
Օվերդրաֆտի և ժամանակացույցով սպառողական վարկերի հիմնական տարբերություններն են.
Այստեղ սահմանաչափը վերականգնվող է, և եթե ստանդարտ վարկի դեպքում Դուք օգտագործում եք գումարն ամբողջությամբ և սկսում եք գրաֆիկով կատարել մայր գումար և տոկոսագումար ներառող ամսական մարումներ, ապա այս դեպքում պարզապես անհրաժեշտ է վճարել տոկոսագումարները (առկայության դեպքում) և կատարել ամսական պարտադիր համալրում օգտագործած գումարի 10%-ի չափով: Այդ գումարը հետո կրկին հասանելի է դառնում օգտագործման համար։
Ստանդարտ վարկի դեպքում Դուք վճարում եք տոկոսագումար վարկի տրամադրման առաջին իսկ օրվանից, իսկ այս դեպքում տոկոսագումար վճարում եք միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ․ օրինակ, եթե ունեք գործող 500,000 ՀՀ դրամ սահմանաչափ, բայց օգտագործել եք ընդամենը 50,000 ՀՀ դրամը, տոկոսագումար կվճարեք միայն օգտագործած սահմանաչափի համար։ Եթե գումարը չեք օգտագործում, ապա չեք վճարում ընդհանրապես:
Ինչպե՞ս դիմել օվերդրաֆթի Converse Mobile-ով
Converse Mobile-ում օվերդրաֆթ ստանալը նույնքան հեշտ է, որքան քարտի կարգաբերումը կամ պատմության դիտումը:
Պարզապես.
Բացեք «Վարկեր» բաժինը և ընտրեք «+ Նոր պրոդուկտ», հետևեք հրահանգներին
Կամ մուտք գործեք Ձեր C360 Փաթեթի հիմնական քարտի «Օվերդրաֆթ» բաժին, հետևեք հրահանգներին
Համակարգն ավտոմատ ցույց կտա հասանելի սահմանաչափը և պայմանները, իսկ հաստատումից հետո գումարը հասանելի կդառնա Ձեր քարտային հաշվին։
Մանրամասն՝ այստեղ, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 22:00
Մարտի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/04 19:19
Մարտի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00 -
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»