Հուլիսի 31-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ ԵԱՏՄ-ի և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգ կգործի
Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի նախագծին, որը միտված է պարզեցնել միջազգային առևտրի ընթացակարգերը և բարելավել ապրանքների տարանցման պայմանները ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների մաքսային սահմաններով։
▪️ ՀՀ–ՌԴ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի պայմաններում կփոփոխվեն փաստաթղթերը
Կառավարության նիստում փոփոխություններ են կատարվել հայ–ռուսական փոխայցելությունների համաձայնագրում՝ վերացնելով «օտարերկրյա պետություններում գործողության ժամկետի նշումով» ձևակերպումը, ինչը կհեշտացնի տեղաշարժի գործընթացը։
▪️ Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 55 բեռնատար․ Պապոյան
Վերջին 3 օրերին 55 բեռնատար հայկական կոնյակ է մուտք գործել Ռուսաստան։ Նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ սա վկայում է արտահանման հիմնախնդրի կարգավորման մասին։ Խաղողի մթերման կազմակերպման ուղղությամբ կառավարությունն աշխատում է արտադրողների և գյուղացիների հետ։
▪️ Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխողներ․ գնաճը՝ պահանջարկի հետևանք է. ՄՊՀ
ՄՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի քան 170 ընկերություն է ներկրում հեղուկ գազ, և դրանցից որևէ մեկը շուկայում գերիշխող դիրք չունի։ Աճը պայմանավորված է Վրաստանում բեռնատարների կուտակումներով և առաջարկի ժամանակավոր անկմամբ։
Միջազգային
▪️ Թրամփը BRICS-ը համարում է հակաամերիկյան միավորում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ BRICS-ն ուղղված է ԱՄՆ-ի դեմ և նպատակ ունի նվազեցնել դոլարի դերը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ։ Նա ընդգծել է նաև Հնդկաստանի անդամակցության խնդրահարույց բնույթը։
▪️ Tesla-ն և Samsung-ը ստորագրել են $16.5 միլիարդ արժողությամբ չիպերի պայմանագիր
Համագործակցությունը վերաբերում է նոր սերնդի AI չիպերի արտադրությանը Samsung-ի նոր գործարանում։ Մասկը նշել է, որ նախագծի եկամուտը կարող է մի քանի անգամ գերազանցել պայմանագրով նախատեսված գումարը։
▪️ Հարավային Կորեայի ավտոարդյունաբերությունը կարող է կորցնել $5 միլիարդ ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով
Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն պատրաստվում է բարձրացնել մաքսատուրքերը Հարավային Կորեայից ներմուծվող ավտոմեքենաների վրա՝ մինչև 15%։ Ավտոարտադրողները փորձում են այդ ազդեցությունը մեղմել՝ արտադրությունն ավելացնելով ԱՄՆ-ում։
▪️ Ֆրանսիայի ՀՆԱ-ն աճել է 0.3%՝ գերազանցելով կանխատեսումները
Երկրորդ եռամսյակում արձանագրվել է 0.3% տնտեսական աճ։ Տարեկան կտրվածքով՝ 0.7%։ Սպառողական ծախսերն աճել են 0.1%-ով՝ տնտեսության կայունացման նշաններ ցույց տալով։
Հետաքրքիր
▪️ Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ․ հունվար-մայիս
Վիճակագրական տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին արտահանումը կազմել է 3.02 մլրդ դոլար՝ նվազելով 57.38%-ով։ Ամենաշատ արտահանումը կատարվել է Ռուսաստան՝ 1.1 մլրդ դոլարի չափով, ինչը ընդհանուր արտահանման 36.3%-ն է։ Ռուսաստան արտահանումը նվազել է 7.43%-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․