Հուլիսի 29-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ Հուլիսի 28-ին ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Վերին Լարսով անցել և ՌԴ տարածք է մտել 24 բեռնատար՝ հայկական շշալցված կոնյակով բեռնված։
▪️ 2025-ի առաջին 5 ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումն աճել է 0.1%-ով
ԵԱՏՄ-ի տվյալներով՝ բեռնափոխադրումների համեստ աճ է գրանցվել՝ ընդամենը 0.1%։ Միաժամանակ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառությունը աճել է 2.8%-ով։
▪️ Հայաստանում արդյունաբերության անկումը շարունակվել է հունվար-հունիսին․ ԵԶԲ
Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ՝ թանկարժեք մետաղների արտաքին առևտրի դրական ազդեցությունը սպառվել է։ Արդյունքում՝ արդյունաբերական արտադրությունը շարունակել է նվազել՝ զուգորդվելով արտահանման ու ներմուծման կրճատմամբ։
▪️ ՀՀ-ում շինարարությունն աճել է 22.2%-ով, իսկ ծառայությունները՝ 10.8%․ ՀԲ
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2025-ի մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 10.4%-ով՝ նախորդ ամսվա 5.4%-ի համեմատ։ Աճին հիմնականում նպաստել են շինարարությունը և առևտրից բացի ծառայությունների ոլորտը։
Միջազգային
▪️ Ռուսաստանը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը մինչև օգոստոսի 31-ը
Արգելքը վերաբերում է նավթամթերքի ուղղակի արտադրողներին և նպատակ ունի ապահովել ներքին կայունություն՝ սեզոնային պահանջարկի և գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին։
▪️ Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ ռուսական գազ է գնել, քան ադրբեջանական
Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Ռուսաստանից գազի ներմուծումը ավելացրել է 26%-ով, իսկ Ադրբեջանից՝ նվազեցրել 8%-ով։ Ընդհանուր ծախսը կազմել է շուրջ 226 մլն դոլար։
▪️ Բրազիլիան շարունակում է ամրապնդել կապերը BRICS-ի հետ՝ չնայած Թրամփի սպառնալիքներին
Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքներից հետո Բրազիլիան կենտրոնանում է դիվերսիֆիկացված արտաքին հարաբերությունների վրա՝ խորացնելով կապերը Չինաստանի, Ռուսաստանի և մյուս BRICS երկրների հետ։
▪️ Իսպանիան 2013-2023 թվականներին պահպանել է մրգերի խոշորագույն մատակարարի դիրքը
Տասնամյակում մրգերի արտահանման ծավալը աճել է՝ 8.3 մլրդ դոլարից հասնելով 9.5 մլրդ դոլարի։ Աճի հիմնական շարժիչներն են հատապտուղներն ու արևադարձային մրգերը։
Հետաքրքիր
▪️ Շրջակա միջավայրի արդյունավետության ինդեքսով Հայաստանը առաջ է անցել Ադրբեջանից, բայց զիջում Վրաստանին
Հայաստանի ինդեքսը կազմում է 44.9, Վրաստանինը՝ 47.3, Ադրբեջանինը՝ 40.5։ Ցուցանիշը գնահատում է երկրի կարողությունները՝ կլիմայական խնդիրների արդյունավետ կառավարման ոլորտում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․