Հուլիսի 24-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ 400 շահառու կօգտվի անապահով ընտանիքների աջակցության ծրագրից
Կառավարությունը հաստատել է ծրագիրը՝ աշխատունակ անձանց գործատուի պահանջներին համապատասխան հմտություններ փոխանցելու նպատակով։
▪️ Գազամատակարարումը կդադարեցվի հուլիսի 24–26-ը՝ վթարավերականգնողական աշխատանքների պատճառով
Հայաստանին բնական գազը մատակարարվելու է ներքին պաշարների և ԻԻՀ մատակարարումների հաշվին։
▪️ Սյունիքում կշռման գործընթացից խուսափելու դեպքերը կկանխվեն տեսահսկմամբ
Տեղադրվելու է տեսախցիկների համակարգ, որը կֆիքսի կշռման կետը շրջանցող բեռնատարները։
▪️ ՀՀ բանկային համակարգի ակտիվները մայիսին կազմել են 11.2 տրիլիոն դրամ
Ամենամսյա աճը՝ նախորդ տարվա համեմատ, կազմել է 18.8%։ Տվյալները տրամադրել է ԿԲ-ն։
Միջազգային
▪️ ԱՄՆ-ը կիջեցնի Ճապոնիայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը մինչև 15%
Գործարքը վերաբերում է հիմնականում ավտոմեքենաներին, իսկ Ճապոնիան չի նվազեցնի գյուղմթերքի մաքսերը։
▪️ Ուկրաինան 2026-ին կպահանջի առնվազն 120 մլրդ դոլար պաշտպանական օգնություն
Նախատեսվում է, որ այդ գումարի կեսը կարող է ստացվել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։
▪️ Վրաստանը կես տարում արտահանել է $121.7 մլն արժողությամբ գինի
Արտահանման ծավալը և արժեքը նվազել են շուրջ քառորդով՝ հիմնականում Ռուսաստան արտահանման կրճատման պատճառով։
▪️ 20,000 զբոսաշրջիկ այցելել է Վրաստան՝ Ջասթին Թիմբերլեյքի համերգի առիթով
Միջոցառումը դիտել է 55,000 մարդ։ Մշակույթի նախարարությունը նման նախագծերը դիտարկում է որպես զբոսաշրջության խթան։
Հետաքրքիր
▪️ Fitch․ գնաճը Հայաստանում կմնա թիրախային միջակայքում մինչև 2027 թվականը
Չնայած որոշ ռիսկերին՝ գործակալությունը դրական է գնահատում կայուն գնաճային միջավայրը։ Տոկոսադրույքների կրճատման հնարավորությունը գնահատվում է սահմանափակ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․