Տեղական
▪️ ԿԲ․ շինարարական վարկերի աճը կարող է ռիսկեր առաջացնել
Վարկավորման ակտիվ աճն ու բնակարանների պահանջարկի հնարավոր նվազումը ԿԲ-ն դիտարկում է որպես հավանական անհավասարակշռության ռիսկ։
▪️ Բանկային համակարգ. շահույթ և մուտքեր
2025-ի առաջին կիսամյակում բանկերը ստացել են 201 մլրդ դրամ զուտ շահույթ՝ 17% աճով։ Բանկային մուտքերը կազմել են 4.5 տրիլիոն դրամ, սակայն եղել է 5.5% անկում՝ 2024-ի համեմատ։
▪️ Բնակարանային շինարարության աճ՝ 53.6%
Հայաստանում շահագործման հանձնված բնակարանների ծավալը 2025-ի առաջին 4 ամսում աճել է ավելի քան 53%։
Միջազգային
▪️ ԵՄ պատժամիջոցներ՝ Չինաստանի և Թուրքիայի 11 ընկերությունների նկատմամբ
Նպատակն է սահմանափակել ՌԴ-ին ուղղակի կամ անուղղակի աջակցող ընկերությունների գործունեությունը։
▪️ Թեհրան-Անկարա երկաթուղին գործարկվում է առաջիկա 2 ամսում
Նախաձեռնությունը կնպաստի տարածաշրջանային տրանսպորտային և զբոսաշրջային կապերի զարգացմանը։
▪️ Սաուդյան Արաբիան նոր բյուջետային ավիաընկերություն կունենա մինչև 2030
Նպատակն է տարեկան սպասարկել մինչև 10 մլն ուղևոր՝ ներքին ու միջազգային ուղություններով։
▪️ ՄԱԿ․ Թուրքիան անապատացման և ջրային սակավության լուրջ ռիսկեր ունի
Մինչև 2030՝ երկիրը կարող է դասվել ջրային աղքատ երկրների շարքում։ Հողերի 80%-ը սպառնալիքի տակ է։
Հետաքրքիր
▪️ COP 17-ը կանցկացվի Հայաստանում 2026-ին
Հոկտեմբերի 18-30-ը Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովը՝ դառնալով միջազգային բնապահպանական քաղաքական քննարկումների կենտրոն։

