Օգոստոսի 8-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️Պետական պարտքը՝ 13.85 մլրդ դոլար
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար։ Դրանից արտաքին պարտքը կազմում է 6 մլրդ 943 մլն 296 հազար դոլար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար։
▪️ Ծաղկի արտահանումը կրկնապատկվել է
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1217 տոննա ծաղիկ, ինչը 2.3 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտահանված հատերի քանակն աճել է 15%-ով՝ հասնելով ավելի քան 48 հազար հատի։
▪️ Անվճար և փոխհատուցվող դեղեր՝ մինչև 3 ամսվա համար
ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ 2025թ. սեպտեմբերից քաղաքացիները կկարողանան պոլիկլինիկայից ստանալ անվճար և փոխհատուցվող դեղերը 3 ամսվա համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից։ Նախկինում դեղերը տրամադրվում էին միայն 1 ամսվա համար։
▪️ Արդյունաբերական արտադրանքի անկում առաջին կիսամյակում
2025թ. հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 տրլն 257 մլրդ 746.6 մլն դրամ, ինչը 12.1%-ով ցածր է 2024թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միևնույն ժամանակ հունիսին մեկ ամսվա կտրվածքով արձանագրվել է 2.5% աճ։
Միջազգային
▪️ ԱՄԷ-ն ուզում է կրկնապատկել առևտուրը Ռուսաստանի հետ
ԱՄԷ-ի նախագահ Նահայանը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարում նպատակ ունեն կրկնապատկել առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ։ Ներկայումս այն կազմում է 11.5 մլրդ դոլար։
▪️ ԱՄՆ մաքսատուրքեր՝ ոսկե ձուլակտորների վրա
ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել երկիր ներմուծվող 1 կգ ոսկե ձուլակտորների համար։ Սա կարող է հարվածել Շվեյցարիային, որը համարվում է աշխարհի խոշորագույն ոսկու վերամշակման կենտրոնը և մատակարարում է ԱՄՆ շուկայի հիմնական մասը։
▪️ Գերմանիան ստեղծում է 100 մլրդ եվրոյի հիմնադրամ
Գերմանիան պատրաստվում է գործարկել 100 մլրդ եվրոյի ներդրումային հիմնադրամ, որը կուղղվի պաշտպանության, էներգետիկայի և ռազմավարական ռեսուրսների ապահովման ոլորտներին։ Կառավարությունը տրամադրելու է 10 մլրդ եվրո, մնացածը կգրավվեն մասնավոր ներդրողներից։
▪️ Վրաստանի զբոսաշրջային աճը՝ երկրորդ եռամսյակում
2025թ. երկրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 1.8 մլն զբոսաշրջիկ, ինչը 6.9%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Ամենաշատ այցելուներ գրանցվել են Ռուսաստանից՝ 309.4 հազար մարդ (22.4%):
Հետաքրքիր
▪️ Կենսաբազմազանության ոլորտում՝ մոտ 18 մլն դրամ տուգանք
ԲԸՏՄ-ի տվյալներով՝ 2025թ. առաջին կիսամյակում կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 703 իրավախախտում։ Կիրառվել է 176 վարչական տույժ և նշանակվել է 17.89 մլն դրամի տուգանք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․