Օգոստոսի 7-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ Սննդամթերքի գնաճը Հայաստանում՝ մայիսին կազմել է 5.4%
ԵԱՏՄ տվյալներով՝ 2025 թվականի մայիսին Հայաստանում սննդամթերքի գնաճը կազմել է 5.4%։ Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում սպառողական գների ինդեքսը՝ ապրիլ ամսվա համեմատ, կազմել է 100.5%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 103.9%։
▪️ Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4%-ով
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4,694.7 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։ ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.5%-ով (1,415.8 մլն կՎտժ), իսկ ՀԷԿ-երի արտադրությունը աճել է 19%-ով՝ կազմելով 1,301.8 մլն կՎտժ։
▪️ Կայացել է ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ անցկացվել է հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել են ներդրումային ծրագրերի կարգավիճակները, տրված հանձնարարականների ընթացքը և միջգերատեսչական որոշումներ պահանջող նախաձեռնությունները։
▪️ Օգոստոսի 8-ից ուժի մեջ է մտնում փողերի լվացման դեմ նոր օրենքը
Փոփոխությունները խստացնում են հաշվետվող անձանց ցանկը՝ ներառելով իրավաբանական ծառայություններ մատուցող ԱՁ-ներ, հաշվապահներ, թանկարժեք մետաղների և քարերի դիլերներ, ինչպես նաև գրանցման և կառավարման ծառայություններ մատուցող սուբյեկտներ։ Նրանք պարտավոր են հաշվառվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնում՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում։
Միջազգային
▪️ ԱՄՆ լրացուցիչ մաքսատուրքերը մտել են ուժի մեջ
ԱՄՆ նախագահ Թրամփի սահմանած լրացուցիչ մաքսատուրքերը պաշտոնապես ուժի մեջ են մտել ԵՄ-ի և այլ երկրների նկատմամբ։ Թրամփը հայտարարել է, որ «միլիարդավոր դոլարներ կհոսեն ԱՄՆ՝ այն երկրներից, որոնք տարիներ շարունակ շահագործել են Ամերիկային»։
▪️ Բրազիլիայի նախագահը ցանկանում է ԲՐԻԿՍ-ում քննարկել ԱՄՆ մաքսատուրքերը
Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ կհանդիպի Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարների հետ՝ քննարկելու Թրամփի մաքսատուրքերին ԲՐԻԿՍ-ի համատեղ պատասխանը։ Նա քննադատել է ԱՄՆ-ի մուլտիլատերալ համակարգի վրա «հարձակումները»։
▪️ Լատվիայում գյուղատնտեսության ոլորտում արտակարգ դրություն մինչև նոյեմբեր
Լատվիան արտակարգ դրություն է հայտարարել մինչև 2025թ. նոյեմբերի 4-ը՝ սաստիկ եղանակային պայմանների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասների պատճառով։ Սա թույլ կտա փոխհատուցել վնասները և հետաձգել ֆերմերների ֆինանսական պարտավորությունները։
▪️ Apple-ը նախատեսում է ներդնել հավելյալ 100 մլրդ դոլար ԱՄՆ-ում
Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքի պայմաններում Apple-ը հայտարարել է, որ կավելացնի իր ներդրումները ԱՄՆ-ում՝ նոր արտադրական համալիրներ կառուցելով։ Ըստ պլանների՝ ընդհանուր ներդրումներն առաջիկա տարիներին կկազմեն շուրջ 600 մլրդ դոլար։
Հետաքրքիր
▪️ «Ֆեստիվառ» փառատոնի համար կառավարությունը կհատկացնի 211 մլն դրամ
ՀՀ կառավարությունը կհատկացնի 211 մլն դրամ՝ ՀՀ մարզերում անցկացվող «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ կազմակերպման նպատակով։ Այն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի կողմից՝ 2025 թ. պետական բյուջեի վերաբաշխման շրջանակում։ Փառատոնը խթանում է ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․