Օգոստոսի 6-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ–ԵՄ տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներ, հաղորդակցությունների ապաշրջափակման և ՀՀ–ԵՄ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ ընթացող բանակցություններին։
▪️ Պետբյուջեի եկամուտները կազմել են 1.43 տրլն դրամ՝ աճելով 15.2%-ով
2025 թվականի հունվար–հունիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 433 մլրդ դրամ։ Դա 189.4 մլրդ դրամով կամ 15.2%-ով ավելի է, քան նախորդ տարվա համադրելի ցուցանիշը։ Ծախսերը կազմել են 1 տրլն 472 մլրդ դրամ՝ 19.4%-ով կամ 239.6 մլրդ դրամով ավելի։ Պակասուրդը նվազել է՝ հասնելով 39.2 մլրդ դրամի։
▪️ ԱԱՀ, եկամտային և շահութահարկի աճ
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ԱԱՀ-ի հավաքագրման ծավալը կազմել է 411,398.3 մլն դրամ՝ 25.1% աճով։ Եկամտային հարկը կազմել է 350,283.1 մլն դրամ (աճ՝ 9.3%), իսկ շահութահարկը՝ 290,281.3 մլն դրամ (աճ՝ 18%)։
▪️ Ընդերքօգտագործողների խախտումներով պայմանավորված՝ 2.75 մլն դրամ տուգանք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025-ի առաջին կիսամյակում իրականացրել է 46 ստուգում, արձանագրել է 66 խախտում։ Կայացվել է 27 վարչական տույժի որոշում, սահմանվել է 2,750,000 դրամ տուգանք։
▪️ Բենզինի ու դիզվառելիքի գների փոփոխություններ՝ հուլիսին
Հուլիսին բենզինը 2024-ի հուլիսի համեմատ էժանացել է 1.4%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 3.9%-ով։ Սակայն նույն տարվա հունիսի համեմատ՝ գները աճել են. բենզինը՝ 3.9%-ով, դիզվառելիքը՝ 5.2%-ով։
Միջազգային
▪️ ՌԴ-ում լուծարված ընկերությունների թիվը գերազանցել է նոր գրանցվածներին
2025-ի առաջին կիսամյակում Ռուսաստանում գրանցվել է զգալի անբալանս․ լուծարված ընկերությունների թիվը գերազանցել է նոր գրանցվածներին։ Հիմնականում շինարարության, առևտրի և արդյունաբերության ոլորտներում արձանագրվել են սնանկություններ՝ կապված ծախսերի աճի և պահանջարկի նվազման հետ։
▪️ ՌԴ նավթագազային եկամուտները կրճատվել են 27%-ով
2025-ի հուլիսին ՌԴ բյուջեի նավթագազային եկամուտները կազմել են 787.3 մլրդ ռուբլի՝ 27%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ամիսը։ Յոթ ամիսների կտրվածքով՝ կրճատումն ընդհանուր կազմել է 18.5%։
▪️ ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը
ԵՄ-ն ժամանակավորապես սառեցրել է ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքերը՝ Թրամփ-ֆոն դեր Լեյեն պայմանավորվածության արդյունքում։ Սակայն հայտարարությունը ընդգծում է՝ Բրյուսելն իրավունք է պահպանում ցանկացած պահի վերսկսելու դրանք։ ԵՄ-ն նաև պարտավորվել է 750 մլրդ դոլարի էներգակիրներ գնել ԱՄՆ-ից։
▪️ ԱՄՆ ներմուծումը նվազել է 4%-ով՝ սակագնային քաղաքականության ֆոնին
Թրամփի մաքսային քաղաքականության և գործարար անորոշության հետևանքով 2025-ի հունիսին ԱՄՆ ներմուծումը նվազել է մոտ 4%-ով։ Ըստ Առևտրի նախարարության՝ ընկերությունները նախընտրում են զգուշավորություն ցուցաբերել սակագնային անորոշության պայմաններում։
Հետաքրքիր
▪️ Հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում ապրում է 3 մլն 84 հազար մարդ
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2025-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3,084,000։ Նախորդ տարվա համեմատ բնակչությունն ավելացել է 27,000-ով, որից 25,000-ը՝ գյուղերում։ Քաղաքային բնակչության թիվը կազմել է 1,974,000, գյուղականը՝ 1,109,000։ Երևանի բնակչությունը հասել է 1,143,000-ի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․