Օգոստոսի 4-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ «Ջենիֆեր Լոպեսի համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13.3 մլն դոլար». Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Ջենիֆեր Լոպեսի համերգը ոչ միայն մշակութային, այլև տնտեսական հաջողություն էր։ Ծախսվել է 6 մլն դոլար, իսկ եկամուտը կազմել է ավելի քան 13.3 մլն դոլար։ Նախարարը նաև ընդգծել է՝ «կարևորն այն է, որ մարդիկ երջանիկ են» և առաջարկել է նմանօրինակ միջոցառումներ կազմակերպել նաև ապագայում։
▪️ ՍԱՏՄ ղեկավարը հանդիպել է ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառներին
Վերջին վերահսկողական միջոցառումների արդյունքում միայն Երևանում առգրավվել և ոչնչացվել է մոտ 1.86 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս։ Մսավաճառները պնդում են, որ պատրաստ են համագործակցել, սակայն սպանդանոցները չեն կարողանում բավարար մատակարարումներ ապահովել։ ՍԱՏՄ ղեկավարը պարզաբանել է՝ խնդրի լուծման ուղին պիտի գտնվի հենց վաճառքի կետերի կողմից։
▪️ Օգոստոսի 13-ից կգործի կոնյակի ստուգման իզոտոպային լաբորատորիա
ՀՀ-ում առաջին անգամ գործարկվում է կոնյակի որակի ստուգման իզոտոպային լաբորատորիա, որը թույլ կտա պարզել՝ կոնյակը արտադրված է խաղողի սպիրտից, թե ոչ։ Օրը կվերլուծվեն 3–4 նմուշներ։ Կիրառվող մեթոդը հիմնված է քիմիական տարրերի իզոտոպների հարաբերակցությունների ուսումնասիրման վրա։
▪️ 2025-ի հունիսին Հայաստան փոխանցվել է 451.3 մլն դոլար
ԿԲ տվյալներով՝ հունիսին փոխանցումներն այս տարի կազմել են 451.3 մլն դոլար՝ 3.4%-ով պակաս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Արտերկիր փոխանցված գումարները, սակայն, աճել են՝ հասնելով 375.4 մլն դոլարի, ինչը 29.3%-ով ավելի է, քան 2024-ի հունիսին։
Միջազգային
▪️ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին
Թրամփի ստորագրած նոր հրամանագրով ավելի քան 60 երկրներից ներկրվող ապրանքների վրա կսահմանվեն 15%-ից մինչև 41% մաքսատուրքեր։ Սկզբում նախատեսված էր օգոստոսի 1, բայց ուժի մեջ կմտնի օգոստոսի 7-ին՝ համապատասխան վարչական պատրաստությունները ապահովելու համար։
▪️ Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթի գնումը՝ չնայած Թրամփի սպառնալիքներին
Թրամփը սպառնացել է 100% մաքսատուրքերով այն երկրներին, որոնք կշարունակեն ռուսական նավթի գնումները։ Սակայն Հնդկաստանը, որի ներմուծումների շուրջ 35%-ը Ռուսաստանից է, շարունակում է համագործակցությունը՝ անտեսելով սպառնալիքները։
▪️ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կայցելի Թեհրան
Հաջորդ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կմեկնի Թեհրան՝ քննարկելու Իրանի խորհրդարանի ընդունած օրենքի կիրառումը, որը դադարեցնում է համագործակցությունը գործակալության հետ։ Այժմ հետագա քայլերը որոշվելու են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
▪️ Իտալիայում Armani-ն տուգանվել է 3.5 մլն եվրոյով
Իտալական ընկերությունը տուգանվել է անբարեխղճության և ոչ թափանցիկ քաղաքականության համար։ Մասնավորապես՝ քննադատության են արժանացել սոցիալական պատասխանատվության ոլորտում իրականացվող մոտեցումները և աշխատողների իրավունքների խախտումները երկրորդական ձեռնարկություններում։
Հետաքրքիր
▪️ ՀԿԵ անվճար երթևեկության ակցիայից օգտվել է ավելի քան 5000 ուղևոր
Օգոստոսի 3-ին՝ Երկաթուղայինի օրը, քաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկությունից օգտվել է 5206 ուղևոր։ Գյումրի է մեկնել ավելի քան 3000 մարդ, իսկ Սևան՝ 1500։ Ակցիան չի ներառել Երևան-Գյումրի արագընթաց գնացքները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․