Օգոստոսի 12-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ Նոր տուգանք վարորդական իրավունքի բացակայության դեպքում
ՀՀ օրենսդրական փոփոխություններով՝ առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը այսուհետ կազմում է 50 հազար դրամ։
▪️ Ծաղկի արտահանման արտոնագրերի մերժում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ Հայաստանի 47 կազմակերպությունից 26-ը ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր չի ստացել։
▪️ Կարտոֆիլի ներմուծում Վրաստանից
2025թ. առաջին վեց ամիսներին Հայաստանը Վրաստանից ներմուծել է 3.7 հազար տոննա կարտոֆիլ։
▪️ Հեռահաղորդակցության ոլորտի հասույթի աճ
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հունվար-հունիս ամիսներին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 82,872.1 մլն դրամ, ինչը 1.5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
- Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է 7.3% անկում (861.2 մլն դրամ)։
- Հեռուստածրագրերի ոլորտում՝ 4.1% անկում (4,849 մլն դրամ)։
- Հեռահաղորդակցության հիմնական հատվածում արձանագրվել է 2% աճ՝ հասույթը կազմելով 77,161.9 մլն դրամ։
Միջազգային
▪️ Թրամփը հետաձգել է մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 90 օրով հետաձգել է Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա նախատեսված նոր մաքսատուրքերի կիրարկումը։
▪️ Իրանը կշարունակի ՄԱԳԱՏԷ-ի հետ խորհրդակցությունները
Իրանը հայտարարել է, որ կշարունակի խորհրդակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ իրանական կողմը քննադատել է գործակալությանը՝ Իրանին իսրայելական և ամերիկյան հարվածներից հետո պարտավորությունները չկատարելու համար։
▪️ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը։
▪️ Իլոն Մասկը դատի է տալիս Apple-ին
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը որոշել է դատական հայց ներկայացնել Apple-ի դեմ։
Հետաքրքիր
▪️ ԱՄՆ վիզայի հարցազրույցից ազատման նոր կանոններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ 2025թ. սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն B-1, B-2 կամ B1/B2 տեսակի վիզայի հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները։ Դիմում կարող են ներկայացնել այն անձինք, որոնց նախորդ վիզայի ժամկետը սպառվել է վերջին 12 ամսվա ընթացքում և որոնք նախորդ անգամ վիզան ստացել են առնվազն 18 տարեկանում։ 14 տարեկանից ցածր և 79 տարեկանից բարձր անձինք պետք է անձամբ ներկայանան հարցազրույցին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․