Իր ստեղծագործական որոնումներում դիզայներն օգտագործում է բազմաթիվ տեխնիկաներ՝ նունոֆելտինգ, լամինացում, մոնոտիպիա, կոլաժ, էկոպրինտ, բոտանիկ պրինտ, ուլունքագործություն՝ հասնելով տպավորիչ արդյունքների՝ ստեղծելով հիշվող կերպարներ։
Խաղարկելով տարբեր նյութեր, ինչպիսիք են բուրդը, մետաքսը, վիսկոզայի, բամբուկի, կտավատի, եղինջի, էվկալիպտի մանրաթելերը, ժանյակը, մանվածքը, զանազան գործվածքները՝ Նունեն բացառապես ձեռքով ստեղծում է էքսկլյուզիվ, անկրկնելի և եզակի աշխատանքներ։

