BMW-ն հետ է կանչել մոտ 200 հազար ավտոմեքենա՝ բռնկվելու վտանգի պատճառով
Լուրեր |
Գերմանական ավտոարտադրողը հետկանչը կիրականացնի փուլերով՝ կախված պահեստամասերի առկայությունից։
Մոտ 200 հազար BMW ավտոմեքենաների սեփականատերերը պետք է իրենց ավտոմեքենաները կայանեն փողոցում, քանի որ կայանման կամ շարժման ժամանակ կարող է հրդեհ բռնկվել, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Ճանապարհային անվտանգ երթևեկության ազգային վարչությանը։
Վնասված ավտոմեքենաների մոդելների թվում են 2019-2022 թվականների Z4 մոդելը, 2019-2021 թվականների 330I մոդելը, 2020-2022 թվականների X3 մոդելը, 2020-2022 թվականների X4 մոդելը, 2020-2022 թվականների 530I մոդելը, 2021-2022 թվականների (ստանդարտ և կաբրիոլետ) 430I մոդելը, 2022 թվականի 230I մոդելը և 2020-2022 թվականների մոտ 1500 Toyota Supra ավտոմեքենաները, որոնք բոլորը արտադրել է BMW-ն, հայտնել է գործակալությունը։ Դաշնային գործակալությունը հայտնել է, որ ավտոմեքենայի շարժիչի մեկնարկիչի ռելեն կոռոզիայի ենթարկվելու վտան գ է պարունակում, «հանգեցնելով ռելեի գերտաքացմանը և կարճ միացմանը, ինչը կարող է հրդեհի պատճառ դառնալ»։
«Սեփականատերերն ավտոմեքենան պետք է կայանեն դրսում, շենքերից և այլ տրանսպորտային միջոցներից հեռու, մինչև չհաստատեն, որ իրենց ավտոմեքենան չի տուժել հետկանչից կամ որ այն վերանորոգված է»,- նշել է գործակալությունը։
Ըստ NBC News-ի՝ գերմանական ավտոարտադրողը հետկանչը կիրականացնի փուլերով՝ կախված պահեստամասերի առկայությունից։
Նախնական ծանուցումները նախատեսված է ուղարկել սեփականատերերին նոյեմբերի 14-ին, իսկ երկրորդ ծանուցումը կուղարկվի, երբ պահեստամասերը հասանելի կդառնան, հավելել է գործակալությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 16-ի կարևոր լուրերը
2025/11/16/ 20:27 -
Ինչպե՞ս ձեռնարկատերը կարող է պահպանել մաքուր շահույթը տնտեսական բարդ պայմաններում
2025/11/16/ 14:41 -
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ