Երկկողմանի առևտրաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 22.5%-ով․ ՀՀ-ում Չինաստանի դեսպան
Լուրեր |
Հայաստանը միացել է Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին։
Մեկ տարվա ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5%-ով, կարծում եմ՝ սա լավ ցուցանիշ է։ Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:
Դիվանագետը 2025 թվականն անվանել է շատ խորհրդանշական տարի՝ հիշեցնելով, որ հենց այս տարի է նա նշանակվել Հայաստանում դեսպան։ «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու աշխատանքներին», - նշել է դիվանագետը՝ նկատի ունենալով ռազմավարական գործընկերության հաստատման մասին փաստաթղթի ստորագրումը։
Դեսպանը հավելել է, որ Հայաստանը միացել է Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին (AIIB), ինչը մեծ իրադարձություն է։ Լի Սինվեյը հայտնել է Չինաստանի պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանին այս գործընթացի շրջանակներում։ «Կարծում եմ՝ սա նույնպես լավ հիմք է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար», - ընդգծել է դեսպանը։
Դիվանագիտական առաքելության ղեկավարը հավելել է, որ Չինաստանը և Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են և երկու երկրներն էլ հազարամյակների հարուստ պատմություն ունեն։ «Փոփոխվող աշխարհում երկու երկրներն էլ ձգտում են զարգացման։ Համոզված եմ, որ Չինաստանի և Հայաստանի ժողովուրդները կկարողանան իրենց վրա զգալ երկու երկրների միջև համագործակցության արդյունքները», - եզրափակել է դիվանագետը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին