Ճապոնական Nikkei պարբերականի ուսումնասիրության համաձայն՝ ներքին այրման բենզինային շարժիչով ավտոմեքենաների մասնաբաժինն առաջին անգամ նվազել է համաշխարհային վաճառքների կեսից։
Առանցքային թվերն ու ցուցանիշները.
49% մասնաբաժին. 2026 թվականի առաջին կիսամյակում վաճառվել է 20.25 մլն բենզինային ավտոմեքենա (10%-ով պակաս, քան նախորդ տարի)։ Դրանց մասնաբաժինը նվազել է 4 տոկոսային կետով՝ հասնելով 49%-ի (2021-ին այն 73% էր)։
Էլեկտրոմոբիլների աճ. 2026թ. առաջին 6 ամսում վաճառվել է 6.9 մլն էլեկտրամոբիլ, ինչը 12%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Չինաստանի գործոնը. Էլեկտրոմոբիլների համաշխարհային վաճառքի 50%-ը բաժին է ընկնում Չինաստանին, որն ամենաարագն է հրաժարվում զուտ բենզինային մոդելներից։
Փոփոխության պատճառները.
Բենզինի թանկացում. Պարսից ծոցի տարածաշրջանում բռնկված ճգնաժամի ֆոնին վառելիքի գնաճ։
Էլեկտրոմոբիլների պահանջարկ. Հատկապես չինական շուկայում էլեկտրական մեքենաների նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճ։
Գլոբալ ավտոշուկայում պատմական բեկում է արձանագրվել. բենզինային շարժիչները կորցնում են գերիշխող դիրքը, մինչդեռ էլեկտրամոբիլներն ու հիբրիդային մոդելները վստահորեն վերցնում են շուկայի մեծամասնությունը:


