ABNews

Բելգիայում ուսանողը շինհրապարակում 9 մլն եվրո արժողությամբ ոսկու թաքստոց է հայտնաբերել

Լուրեր | 2026/08/15 18:22

Բելգիայում ուսանողը շինհրապարակում 9 մլն եվրո արժողությամբ ոսկու թաքստոց է հայտնաբերել

Ուսանողը կոյուղի փորելիս 9 մլն եվրոյի ոսկի է գտել

Բելգիայում ուսանողը շինհրապարակում աշխատելիս պատահաբար 9 մլն եվրո արժողությամբ ոսկու թաքստոց է հայտնաբերել։ Նախկին գարեջրի գործարանի նկուղում՝ պատի մեջ, ոսկե մետաղադրամներ, բնակտորներ և ձուլակտորներով լի պայուսակ է եղել։

​Գործարանը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ մեծահարուստ Թեոֆիլուս Վան Ասխեի կողմից։ Տղայի խոսքով՝ ոսկին իսկապես շարված է եղել անմիջապես պատի մեջ, այլ ոչ թե չհրկիզվող պահարանում։

​Գանձն արդեն տեղափոխվել է Բրյուսել՝ ապահով պահոց։ Ըստ օրենքի՝ գտնողները պետք է սպասեն առնվազն 5 տարի, որպեսզի հնարավոր սեփականատերերը հայտնվեն, ինչից հետո միայն կորոշվի ոսկու ճակատագիրը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը