Ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը
Լուրեր |
2025-2026 ուսումնական տարվանից ընտրանքային ավագ դպրոցներում կներդրվեն «STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագրերը, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության զարգացմանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«STEP.ai-ԱԲ» եռամյա ծրագրերը՝ որպես անհատական (ընտրովի) բաղադրիչով սահմանված ուսումնական խմբակ, երաշխավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 4-ի թիվ 2081-Ա/2 հրամանով։
«STEP.ai-ԱԲ» ծրագրերը մշակվել են Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Սինոփսիս Արմենիայի», Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սիլիկոնային հովտի մասնաճյուղի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից։ Դրանք նախատեսված են ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների սովորողների համար։ Նույն հրամանով հաստատվել են նաև խմբակի ծրագրերը փորձարկող ուսումնական հաստատությունների ցանկն ու կանոնակարգը։
«STEP.ai-ԱԲ» ծրագրի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կուսումնասիրեն «Արհեստական բանականություն և Python»՝ 10-րդ դասարանում, «Մեքենայական ուսուցում»՝ 11-րդ դասարանում, «Բնական լեզվի մշակում և ռոբոտաշինություն»՝ 12-րդ դասարանում։
Կարևորելով տեխնոլոգիական կրթության ներառականությունը և հասանելիությունը հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում՝ ծրագրերը կանցկացվեն հիբրիդային ուսուցման եղանակով՝ համատեղելով առցանց և առկա դասավանդումը։Դրանք հասանելի են ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի թվային հարթակում, որտեղ աշակերտները կարող են օգտվել առցանց դասընթացներից, ինտերակտիվ հարցաշարերից, թեստերից, լաբորատոր աշխատանքներից և լրացուցիչ ուսումնական նյութերից։
Ծրագրերը հեռավար կվարեն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից հրավիրված արհեստական բանականության փորձագետ-դասախոսները, ինչպես նաև ավագ դպրոցի համապատասխան ուսուցիչը՝ համագործակցաբար ապահովելով ուսումնական ծրագրի կազմակերպումը, անցկացումը և վերահսկողությունը։
Ավագ դպրոցներում «STEP.ai» ուսումնական ծրագրերի ներդրումը բխում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանի, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և «Սինոփսիս Արմենիայի» նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանի և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի միջև 2024 թվականի հոկտեմբերին ստորագրված «Հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում «STEP» (Գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիր) ծրագրի ներդրման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրից։
Ներգրավված կողմերի համատեղ ջանքերի, նորարարական ուսումնական ծրագրի և ռազմավարական գործընկերությունների շնորհիվ ծրագիրը կարող է նպաստել ԱԲ-ի մասնագետների նոր սերնդի ձևավորմանը՝ խթանելով գերազանցությունը, նորարարությունը և մրցունակությունը։ Այն կոչված է վերափոխելու տնտեսության կառուցվածքը և աջակցելու Հայաստանի թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51 -
Սպիտակ տունն առաջարկում է գրեթե կրկնակի կրճատել NASA-ի ֆինանսավորումը
2026/04/14/ 16:48 -
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության կյանքի կոչման հարցեր
2026/04/14/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր