Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատի մարզից
Լուրեր |
Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:
2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 18-ին, Արարատի մարզից: Օգոստոսի 19-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու, օգոստոսի 20-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 21-ին՝ Վայոց ձորի, օգոստոսի 22-ին՝ Սյունիքի, օգոստոսի 25-ին՝ Կոտայքի, օգոստոսի 26-ին՝ Արմավիրի և Արագածոտնի, օգոստոսի 27-ին՝ Շիրակի, օգոստոսի 28-ին՝ Տավուշի մարզերում, իսկ օգոստոսի 29-ին՝ Երևանում:
Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ: Խորհրդակցությունները կվարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Խորհրդակցություններին համընթաց, երկրորդ տարին անընդմեջ, կկազմակերպվի կրթական էքսպո՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կկիսվեն իրենց առաջավոր փորձով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․