Օգոստոսի 25-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
▪️ Գնաճի մակարդակը Հայաստանում
2025թ․ հունիսին, 2024թ․ հունիսի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 3.9% գնաճ։ Արհմիությունների կոնֆեդերացիայի վերլուծությամբ՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը խորացնում է սոցիալապես խոցելի խմբերի վիճակը։
▪️ Արտահանման ակտիվությունը դեպի Ռուսաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ միայն 2025թ․ օգոստոսին Ռուսաստան է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար, միջինը՝ օրական 101 մեքենայից ավելի։ Նախորդ ամիսներին Հայաստանի արտահանման ոլորտը բախվել էր կոնյակի, ծաղիկների և ծիրանի մատակարարման խնդիրներին։
▪️ Թուրքիայի նախարարի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» 30 տարում կբերի շուրջ 3.6 մլրդ դոլարի շահույթ և կփոխի տարածաշրջանի ճակատագիրը։ Ըստ կանխատեսումների՝ բեռնաշրջանառությունը կկազմի 15 մլն տոննա։
▪️ Բանկերի և բրոքերների նոր պահանջները ռուսաստանցիներից
Հայաստանի բանկերն ու բրոքերները սկսել են ռուսաստանցի հաճախորդներից պահանջել հարկային ռեզիդենտության վերաբերյալ տեղեկություններ՝ ավտոմատ տեղեկատվական փոխանակման գործընթացի շրջանակում։ Սա կնշանակի, որ ռուսների եկամուտներն ու ակտիվները Հայաստանում հասանելի կդառնան ՌԴ դաշնային հարկային ծառայությանը։
Միջազգային
▪️ Ռուսական գազի հնարավոր մատակարարումներ Իրանի համար
Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ շուտով կարող են մեկնարկել ռուսական գազի մատակարարումները Ադրբեջանի տարածքով։ «Գազպրոմի» հետ հիմնական հարցերը լուծված են, բացի գնի հարցից։ Ծավալները կարող են հասնել տարեկան մինչև 1.8 մլրդ խմ-ի։
▪️ Կանադայի ռազմական օգնությունը Ուկրաինային
Կանադան հատկացրել է 1.45 մլրդ դոլար ռազմական օգնություն Ուկրաինային։ Գումարի զգալի մասն ուղղվելու է զրահամեքենաների, անօդաչուների և ամերիկյան զենքի մատակարարման։
▪️ Գերմանիայի սոցիալական ծախսերի աճը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ երկիրը այլևս չի կարողանում վերահսկել սոցիալական ծախսերը։ Միայն այս տարի դաշնային կառավարությունը կենսաթոշակային համակարգի դեֆիցիտի համար հատկացրել է 121 մլրդ եվրո։
▪️ Իլոն Մասկի առաջարկը Ցուկերբերգին
Իլոն Մասկը առաջարկել է Մարկ Ցուկերբերգին համատեղ գնել OpenAI-ը։ Նախկինում Մասկը և մի խումբ ներդրողներ հայտ էին ներկայացրել կազմակերպությունը գնելու համար՝ մոտ 97.4 մլրդ դոլարով։
Հետաքրքիր
▪️ Վրաստանից ձմերուկի մատակարարումների վերականգնումը
2023-ից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը սկսել է Վրաստանից ձմերուկ ներմուծել։ 2025թ․ ամառային երկու ամիսներին մատակարարումները կազմել են 455.6 հազար դոլար, որից միայն հուլիսին՝ 415.8 հազար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հարավային Կովկասում տնտեսական աճի հեռանկարները․Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը
2026/01/19/ 15:06 -
Աշխարհի խոշորագույն Կենտրոնական բանկերի ցանկը՝ ըստ համախառն ակտիվների
2026/01/19/ 14:54 -
Հայաստանում կկիրառվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ
2026/01/19/ 14:49 -
Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ԱՄՆ–Ռուսաստան առևտուրը աճել է գրեթե 24%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլար
2026/01/19/ 14:48 -
Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
2026/01/19/ 12:47 -
Նոր գաղափարներ ու ծրագրեր․ Rexus Premium ակումբը մուտք գործեց 2026
2026/01/19/ 12:25 -
Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
2026/01/19/ 11:29 -
Մեկ շաբաթում Փրկարար ծառայությունում գրանցվել է 635 դեպք․ տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ
2026/01/19/ 11:25 -
Վրաստանը մինչև 2026 թվականը կավարտի Միջին Միջանցքի հետ իր ճանապարհային ցանցի ինտեգրումը
2026/01/19/ 10:29 -
Կառավարությունը առաջարկում է տարկետում ստացած ուսանողներին ուսումն ավարտելուց հետո 3 տարի աշխատել Հայաստանում՝ ծառայությունից ազատվելու դիմաց
2026/01/19/ 10:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․