ABNews

Աշխատանքային պայմանագրերի թվայնացում. 2027թ. հուլիսի 1-ից թվային ձևաչափը կդառնա պարտադիր

Լուրեր | 2026/09/17 16:28

Աշխատանքային պայմանագրերի թվայնացում. 2027թ. հուլիսի 1-ից թվային ձևաչափը կդառնա պարտադիր

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում ընդունել է որոշում, որի համաձայն՝ աշխատանքային պայմանագրերը բացառապես թվային եղանակով կնքելը, փոփոխելն ու լուծելը կդառնա պարտադիր 2027 թվականի հուլիսի 1-ից:

Առանցքային ժամկետները.

  • Կամավոր փուլ. Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը աշխատանքային պայմանագրերի թվային ձևաչափով կնքումը կրելու է կամավոր բնույթ:

  • Պարտադիր թվայնացում. 2027թ. հուլիսի 1-ից նոր պայմանագրերի կնքումը, փոփոխումն ու լուծումը կիրականացվեն բացառապես թվային եղանակով:

  • Գործող պայմանագրեր. Արդեն գործող աշխատանքային պայմանագրերը թվային տարբերակով վերակնքելու պարտադիր պահանջը հետաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը