Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
Լուրեր |
Փետրվարի 13-ին, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ՀԿ-ն (ԱԱՊՀ, AmCham Armenia) Մքքանն (McCANN) միջազգային մարքեթինգային ընկերության հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ «Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար» թեմայով։
Քննարկմանը ներկա էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի առաջնորդներ և միջազգային գործընկերներ՝ «Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար» խորագրով պանելային քննարկմանը մասնակցելու համար: Միջոցառման առանցքում Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական ներդրումների համար մրցունակ և հուսալի ուղղության դիրքերի ամրապնդումն էր:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Էլինա Մարգարյանը, ով ընդգծեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում աճող դինամիկան՝ անդրադառնալով նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջին այցին և արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի ու սահմանային անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Նա նշեց, որ Հայաստանը աստիճանաբար ձևավորվում է որպես վստահելի և հեռանկարային տեխնոլոգիական հանգույց։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ով ներկայացրեց կառավարության ռազմավարական տեսլականը՝ ուղղված երկրի բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը և համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների ներգրավմանը:
ԱՄՆ դեսպանատան Էկոնոմիկայի և կոմերցիոն բաժնի ղեկավար Էդվարդ Էյքլերը հանդես եկավ բացման խոսքով, իր ելույթում կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների դերը ԱՄՆ-Հայաստան երկկողմանի փոխհարաբերությունների խորացման համատեքստում։ Ներդրումների աջակցման կենտրոնի (Enterprise Armenia) արտաքին կապերի կրտսեր մենեջեր Աննա Դավթյանը ներկայացրեց ներդրումային միջավայրի կարևորություն Հայաստանում՝ շեշտելով առկա հնարավորությունները և զարգացման ուղիները։
Պանելային քննարկման ընթացքում միջազգային տեխնոլոգիական ընկերությունների և ոլորտային կառույցների ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով և դիտարկումներով՝ անդրադառնալով Հայաստանի ներդրումային միջավայրին, մարդկային կապիտալի ներուժին, ենթակառուցվածքների պատրաստվածությանը և կարգավորող դաշտին։ Քննարկվեցին ինչպես հնարավորությունները, այնպես էլ մարտահրավերները, որոնք կարող են ազդել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի դիրքավորման վրա։
Միջոցառումը եզրափակվել է պետական և մասնավոր հատվածների համատեղ հանձնառությամբ՝ շարունակել ձևավորել կանխատեսելի, թափանցիկ և նորարարությանը միտված միջավայր, որտեղ գլոբալ տեխնոլոգիական առաջատարները կարող են ներդրումներ կատարել և զարգանալ՝ նպաստելով երկրի կայուն տնտեսական աճին։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․