2026 թվականի ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում հաստատված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում։
Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղմանն ուղղված ջանքերին և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը։
Հայաստանյան կողմի մասնակիցներն են․
1.Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող
2.Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
3.Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
4.Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
5.Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
6.Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
7.Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
8.Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
9.Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան
10.Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
11.Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ
12.Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
13.Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող
14.Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի հայաստանյան գրասենյակի խմբագիր և տնօրեն
15.Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար
16.Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր և հաղորդավար
17.Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
18.Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
19.Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
20.Հանրային հեռուստաընկերության օպերատոր
Ադրբեջանական կողմի մասնակիցներն են․
1.Ֆարհադ Մամեդով – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, համակարգող
2.Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն
3.Ռամիլ Իսկանդարլի – Ադրբեջանի ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ
4.Քամալա Մամեդովա – First News Media-ի (1news.az) գլխավոր խմբագիր
5.Ֆուադ Աբդուլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար խորհրդական
6.Դիլարա Աֆանդիևա – Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպանության միության, Կանանց խաղաղության և անվտանգության կենտրոնի ղեկավար
7.Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի գիտաշխատող
8.Զաուր Շիրիև – «Քարնեգի Ռուսաստան-Եվրասիա» կենտրոնի հրավիրյալ փորձագետ
9.Ռաուֆ Աղամիրզաև – Տրանսպորտի ոլորտի փորձագետ, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ
10.Գյուլբանիզ Գանբարովա – «Ադրբեջանի գյուղաբնակ կանանց ասոցիացիա» հասարակական միավորման նախագահ
11.Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» հասարակական միավորման նախագահ
12.Սանան Ռզաև – CBC հեռուստաընկերության հաղորդավար
13.Էմին Ալիև – Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
14.Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրենի տեղակալ
15.Այթան Գահրաման – Բաքվի միջազգային մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի խորհրդական
16.Իլյաս Հուսեյնով – Քաղաքական վերլուծաբան
17.Գյուլշան Ախունդովա – «Կանայք, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ
18.Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի աշխատակից
19.Օրխան Ամաշով – AnewZ-ի գլխավոր խմբագրի տեղակալ և հաղորդավար
20.Եգանա Հաջիևա – Մամուլի խորհրդի վարչության անդամ
ABNews
Հայ փորձագետների պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան
Լուրեր | 2026/04/10 08:15

Հայ փորձագետների պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/29 20:20
Մայիսի 29-ի կարևոր լուրերը
1. Blue Origin-ի «New Glenn» ծանր հրթիռը պայթել է փորձարկման ժամանակՖլորիդայի Կանավերալ հրվանդանի արձակման համալիրում «կրակային փորձարկման» (static fire test) փուլում պայթել է «Blue Origin» ընկերության «New Glenn» տեսակի ծանր հրթիռը։Մանրամասներ. Վթարը տեղի է ունեցել մեկնարկային հարթակում շարժիչների գործարկման ժամանակ՝ առանց հրթիռը գետնից բարձրացնելու: Պայթյունի հետևանքով տիեզերակայանի վրա խիտ ծխի...

Լուրեր | 2026/05/29 19:19
Մայիսի 29-ի բիզնես լուրերը
Տեղական լուրեր«Ջերմուկի» վաճառքի նոր արգելափակումը Ռուսաստանում«Ռոսպոտրեբնադզոր»-ը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի ևս 64,5 միլիոն շշի վաճառքը՝ տեխնիկական կանոնակարգերի (հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների մակարդակի գերազանցում) խախտման պատճառաբանությամբ։ Տարեսկզբից «Չեստնի զնակ» համակարգով արդեն արգելափակվել էր 38,4 միլիոն շիշ։Մրգի և բանջարեղենի ներկրման արգելքն ու...

Լուրեր | 2026/05/29 18:52
Որքան ժամանակից ավելի քնելն է կապված վաղաժամ մահվան հետ․ գիտնականների բացահայտումը
Որքա՞ն պետք է քնել ամեն գիշեր: Սա այն հավերժական հարցերից է, որի պատասխանը քչերին է գոհացնում. չէ՞ որ մեր քրոնիկ հոգնած ու անքուն ուղեղը հստակ հուշում է, որ մենք բավարար չափով չենք հանգստանում:Futurism-ի վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի նաև «չափից շատ» քնելու խնդիր։ Nature ամսագրում հրապարակված գիտական հոդվածում մասնագետները մատնանշել են քնի այն իդեալական տևողությունը (...

Լուրեր | 2026/05/29 18:24
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) նշում է հիմնադրման 25-ամյակը
Հայաստանի ֆոնդային բորսան այսօր նշում է կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման 25-ամյակը՝ ամփոփելով անցած քառորդ դարի կարևոր ձեռքբերումները և միաժամանակ ազդարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։ Ֆինանսական ոլորտի այս նշանակալի իրադարձության շրջանակներում մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ տարածաշրջանային նշանակության համաժողով՝ համախմբելով ոլորտի առաջատար փորձագետների, միջազգային և տարածաշրջանային...
