Հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ. Կոպիրկին
Լուրեր |
Հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ. Կոպիրկին
Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը: Այս փուլում աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Փոխանցում է Սպուտնիկ Արմենիային:
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան», - ասաց դիվանագետը։
Դեսպանի խոսքով` հարթակի բոլոր մասնակիցները, որոնք կապ են պահպանում թուրքական և իրանական կողմերի հետ, ելնում են նրանից, որ դա օգտակար, պահանջված ձևաչափ է, և տարածաշրջանի խնդիրների լուծման գործում առանցքային դեր պետք է խաղան հենց տարածաշրջանի պետությունները:
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Իհարկե, երրորդ երկրների մասնակցությունը կարող է արժեքավոր լինել, բայց այն պետք է կառուցվի ըստ իրողությունների և տարածաշրջանային երկրների շահերի», - ասաց դիվանագետը։
Կոպիրկինը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր անխուսափելիորեն շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, և հենց այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ:
Դեսպանն ընդգծեց` ձևաչափն աշխատում է. արդեն կայացել է երեք հանդիպում։ Ինչ վերաբերում է Թբիլիսիի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, Վրաստանը սկզբնական փուլում հետաքրքրություն է ցուցաբերել փորձագիտական մակարդակով, մասնակցել է միջոցառումներից մեկին, սակայն ավելի ուշ հեռացել է: Այնուամենայնիվ, դեսպանի խոսքով՝ հարթակի բոլոր մասնակիցները միակարծիք են, որ Վրաստանի համար դռները բաց են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ․ ԱՄՆ պատերազմի նախարար
2026/04/24/ 16:55 -
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2026/04/24/ 16:49 -
Նորվեգիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկանների համար
2026/04/24/ 16:39 -
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին․ Կիպրոսի ԱԳՆ
2026/04/24/ 16:27 -
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
2026/04/24/ 16:25 -
ՀՀ-ում Չեխիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 16:08 -
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
2026/04/24/ 15:53 -
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ