ABNews

Հայաստանը նոր վարկ կվերցնի․ ինչ ուղղությամբ կծախսվի գումարը

Լուրեր | 2026/05/27 11:50

Հայաստանը նոր վարկ կվերցնի․ ինչ ուղղությամբ կծախսվի գումարը

Հայաստանի Հանրապետությունը պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման և տնտեսական բարեփոխումների աջակցության նպատակով նոր վարկային միջոցներ կներգրավի Համաշխարհային բանկից (ՀԲ)։ Համապատասխան համաձայնագրի նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։

ներգրավվող վարկի ընդհանուր գումարը կազմում է 170,3 միլիոն եվրո:

Ուղղությունները և օրենսդրական փոփոխությունները Հատկացվող միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել մի շարք կառուցվածքային բարեփոխումներ, մասնավորապես.

  • «Տնտեսական մրցակցության մասին» ՀՀ օրենսդրության բարելավում,

  • Օտարերկրյա և տեղական ներդրողների համար լրացուցիչ իրավական երաշխիքների ընձեռում,

  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) լիազորությունների ընդլայնում՝ ուղղված գնային սպեկուլյացիաների և հակամրցակցային այլ դրսևորումների կանխարգելմանը:

Վարկավորման պայմանները Ֆինանսական միջոցները տրամադրվում են հետևյալ պայմաններով.

  • Տարեկան տոկոսադրույք՝ մոտ 3,7%,

  • Մարման ժամկետ՝ 28 տարի,

  • Արտոնյալ ժամանակահատված՝ 10 տարի (այդ ընթացքում մայր գումարի վճարումներ չեն իրականացվի)։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը