Հայաստանի այս տարվա հնարավոր զարգացումները․ «Stratfor»-ի 2026թ. կանխատեսումը
Լուրեր |
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Սահմանադրության փոփոխության թեմային։
Ամերիկյան հեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկը՝ Stratfor-ը, հրապարակել է իր տարեկան կանխատեսումը 2026 թվականի համար, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին։
Կենտրոնի գնահատմամբ՝ Երևանն ու Բաքուն 2026 թվականին համեստ և զգուշավոր քայլեր կձեռնարկեն նախորդ տարի խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար՝ այդ կերպ նվազեցնելով նոր ռազմական էսկալացիայի հավանականությունը։ Ըստ զեկույցի՝ կողմերը կշարունակեն սահմանափակ առևտրային համագործակցությունը և վստահության ձևավորման փորձերը, սակայն կխուսափեն համապարփակ տնտեսական ինտեգրումից։
Ներքաղաքական հարթությունում Stratfor-ը կանխատեսում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության աճի, որը պայմանավորված կլինի Ադրբեջանին արվող ենթադրյալ զիջումների և Հայ Առաքելական Եկեղեցու հետ լարված հարաբերությունների խորացմամբ։
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Սահմանադրության փոփոխության թեմային, որը Ադրբեջանը դիտարկում է որպես խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման նախապայման։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդ հարցը կշարունակի հանրային կոշտ արձագանք առաջացնել Հայաստանում, ինչի պատճառով Փաշինյանը, հավանաբար, կփորձի հանրաքվեն հետաձգել՝ հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո։
Եթե Փաշինյանը չվերընտրվի, խաղաղության պայմանագրի ճակատագիրն ավելի անորոշ կդառնա, նշում է Stratfor-ը։ Սակայն իշխանության պահպանման դեպքում առաջնահերթություն կդառնա այսպես կոչված TRIPP-ը («Թրամփի ուղի»)՝ նպատակ ունենալով ստանալ շոշափելի տնտեսական և քաղաքական արդյունքներ և դրանք ներկայացնել հանրությանը։
Կենտրոնի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը կավարտի Իրանի տարածքով անցնող Արազի միջանցքի իր հատվածի կառուցումը, որը կծառայի որպես TRIPP-ի այլընտրանք և ճնշման գործիք՝ փորձելով դուրս թողնել Հայաստանը տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից, եթե Երևանը չգնա համագործակցության։
Ռուսաստանի դերակատարության մասով Stratfor-ը նշում է, որ Մոսկվան կփորձի խոչընդոտել TRIPP-ի իրագործմանը, սակայն տարածաշրջանում դիրքերի թուլացումը զգալիորեն կսահմանափակի նրա հնարավորությունները՝ կանխելու Հայաստանի և Ադրբեջանի շրջադարձը դեպի Արևմուտք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին